Այս էջը հաստատված է

—Իսկ դուք, պարոն, շատ լավ ապացուցանում եք ձեր կոշկակարի որդի լինելը. ամենքը ձեզ չափ շնորհքով լինել չեմ կարող:

Բոլոր հրավիրյալները կարծես ուրախացան նրա ճարպիկ պատասխանով միաբերան աղաղակեցին. «կեցցե օրիորդը» և խմեցին նրա կենացը:

Մարտին Պալտազարյանը զայրութից գունատվել էր: — Ես հրաժարվում եմ սեղանապետության պաշտոնից, — ասաց նա բարկությամբ և ձեռքի բաժակը դրեց սեղանի բաժակը դրեց սեղանի վերա:

—Ոչ ոք չի տխրիլ, — կամացուկ նկատեց պատեր Սիմոնը, և երկուսս միասին ծիծաղեցինք մեզ համար:

Բայց պատվելին որովհետև Պալտազարյանից «շատախոս» մականուն ստանալով վիրավորել էր, ուստի նրա անկումը կատարյալ անելու համար առաջարկեց բազմականներին կրկին ինձ ընտրել սեղանապատ, և նրանք մեծ ուրախությամբ ընդունեցին նրա առաջարկությունը:

—Դուք չկամեցանք առաջին անգամ ընդունել իմ խնդիրը,— ասաց նա բարձր ձայնով,— այն ժամանակ դուք իրավունք ունեիք ազատ լինելու, իսկ այժմ պարտավոր եք ընդունել:

Ես չմերժեցի. և, չնայելով, որ երբեք այդ պաշտոնին հրավիրված չէի, այսուամենայնիվ արդարացրի պատեր Սիմոնի ինձ վերա ունեցած վստահությունը: Կարճ ժամանակի մեջ հուզված կիրքերը հանդարտեցրի, հաշտեցնելով միմյանց հետ պ. Պալտազարյանին և օր. Մարանջյանին և ապա սկսա ընդհատված կենացները շարունակել. ամեն մեկի վերա հարմար, բայց համոռտ ճառեր խոսելով:

Նկատում էի, որ հրավիրյալը գոհ էին մնում ինձանից, ըստ որում իմ առաջարկությունները ամենամեծ ուրախությամբ էին կատարում: Իսկ պարոն և տիկին Լուսինյաների կենացի վերա պատեր—Սիմոնը այնքան ախորժեց իմ ճառախոսությունը, որ միչև անգամ մի սիրուն երգ երգեց:

Դժբախտաբար պատվելիի կենացի նախկին սեղանապետի օրով արդեն խմել էին, բայց ես առիթ առնելով նրա գեղեցիկ երգի մեզ պաճառած զվարճությունը, կրկին անգամ առաջարկեցի խմել: Հյուրերը առանձին ուրախությամբ