Երջանիկ լինիլ, եթե նրանք երջանկություն գտնում են միմյանց սիրելու մեջ։
Չէ՞ որ նույն ինքը Քրիստոս սերն էր և սեր էր քարոզում։ Մի՞թե մենք իրավունք ունինք մեզ Քրիստոսի աշակերտ և հետևող անվանելու, եթե մենք սիրելու փոխարեն հալածում ենք միմյանց։
Կան ի՛հարկե մարդիկ, որոնք հալածվելու արժանի են և որոնց պետք է հալածել — դրանք այն չար ոգիներն են, որոնք ատելության և երկպառակության սերմ են ցանում միարյուն և միալեզու եղբայրների մեջ, որոնք սուրբ Ավետարանի և Քրիստոսի անունով ճնշում են ազատ մտածողությունը, պղտորում են սրտերը կապում կաշկանդում են անգետ ամբոխի միտքը հոգին և զգացմունքները, խանգարում են ընտանիքների խաղաղությունը, և այս բոլոր միայն նրա համար, որ նորանոր որսերով հարստացնեն իրենց ավարը և այդ ամոթալի հաղթության համար վարձատրություններ ստանան իրենց առաքողից։
— Դուք, սիրելի բարեկամներս, — շարնակում էր տեր հայրը, — մի՛ նմանիք այդ մարդիկներին. դրանք ո՛չ աստուծո երկյուղ և ո՛չ մարդիկներից ամոթ ունին. և նրանք չեն էլ ցավում մարդկանց թշվառություների վերա: Դուք սիրեցե՛ք ձեր եղբայրակիցներին, ինչ դավանության էլ պատկանելիս լինին նրանք. սիրեցե՛ք անկեղծությամբ սիրեցե՛ք եղբայրական քնքուշությամբ և մոտեցե՛ք նրանց մտերիմ հոգով, որպեսզի դևերը ձեզ կորցնելու համար չկարողացան միաբանվիլ:
Այս և սրա նման շատ բաներ էր խոսում տեր-հայրը: Մյուսների հետ ես էլ հիացած լսում էի նրան: Եվ որքա՜ն պարզ և հասկանալի էին նրա զրույցները, բայց ամենից ավելի ինձ գրավում էր այն անխարդախ և անկեղծ հոգին, որ արտափայլում էր նրա խոսքերի մեջ: Տեր-Հովհաննեսը ինձ երևում էր իբրև մի մարմնացայլ բարություն, որ յուր գոյությունը որոնում է միմիյանց մարդիկների երջանկության մեջ: Ես շատ զղջացի, որ այսքան ուշ էի ծանոթացել հարգելի քահանայի հետ, և հաստատապես դրի մտքումս այնուհետև