Այս էջը հաստատված է

հաճախել նրա տունը կամ շուտ շուտ հրավիրել իրեն մեզ մոտ խոսելու համար:

Բայց Լուսինյանների տնից արդեն խնդրարկուները եկել էին մեզ հրավիրելու: Մեր բարեկամների խումբը կազմ և պատրաստ էր այն ժամանակ, շուտով բոլորս միասին կառքերի մեջ լցվանք և հանդիսավոր գնացքով ուղղվեցինք դեպի իմ հարսնացուի տունը:

Ճանապարհին դարձյալ մի կասկած պաշարեց ինձ: Եթե պատեր-Սիմոնը վերադարձած լինի, եթե նա ընդդիմանա Լուսինյանների դիտավորությանը, ի՞նչ կլինի այն ժամանակ իմ դրությունը մտածում էի ինքս ինձ: Բայց մի գաղտնի հույս դարձյալ կազդուրում էր ինձ: «Ի՞նչ կարող է անել մեզ պատերը, քանի որ Մարգարիտան սիրում է ինձ,— ասում էի ես, չէ՞ որ նա առ առավելն միայն նրա հոր և մոր վերա կարող է ազդել և ո՛չ Մարգարիտայի. իսկ ինձ միայն այս վերջինի կամքն է հարկավոր»: Մյոս կողմից ես տեսնում էի պատկառելի Տեր-Հովհաննեսին իմ կողքին նստած և հավատում էի, որ նա յուր քրիստոնեական բարությամբ կհաղթահարե պատերին, եթե նա չար դիտավորությամբ մեր միության գործը խանգարելու լինի: Այդ ժամանակ ոգևորվում է յուր հոր ամենազորությամբ:

Երբ հասանք Լուսինյանների տան մոտ, լսելի եղան ներսից խիստ երաժշտության ձայներ: Տան թե՛ դուրսը և թե՛ ներսը փառավոր կերպով լուսավորված էր, և փողոցին վերա նայող դահլիճի պատուհաններից ներսում երևում էր հրավիրյալների մի պատկառելի բազմություն։

Ես չէի կարծել թե մեր նշանադրության հանդեսը այսքան հրապակական պետք է լիներ․ բայց երևի տիկին և պարոն Լուսինյանները կամեցել էին իրենց միակ դստեր ամուսնության գործը փառահեղ նախատոնիքով սկսել։

Երաժշտությունը արդեն դադարել էր, երբ մենք մտանք դահլիճը։

Ամենից առաջ իմ աչքերը դարձան Մարգարիտայի վերա։ Նա նստած էր դահլիճի վերևում, թավշեպատ հենարանի վերա և շրջապատված յուր ընկերուհիներով։ Բայց նա այնքան