Այս էջը հաստատված է

կատաղելուց զատ ոչ մի բանի ընդունակ լինել չէր կարող: Բայց մի ուրիշ բան իմ սիրտը լցնում է ուրախությամբ դա իմ հոր քաջասիրտ վարմունքն է: Եվ դեռ անցյալ տարիներից ուրիշ գաղափար ունեի կազմած նրա մասին. ես կարծում էի. որ նա չափից դուրս երկչոտ և այդ պատերների ազդեցության գերի մի մարդ էր: Բացի այս երկու օրվա մեջ նա յուր անկախ բնավորության երկու փառավոր ապայցույցներ տվավ. առաջին որ նա արհամարհանքով ընդունեց պատեր-Սիմոնի չարախոսությունը և իմ ձեռքը տվավ քեզ. և երկրորդ, որ նա պատերին արտաքսեց յուր տնից: Եթե դուք այնքան ճանաչեք իմ հորը որքան ես եմ ճանաչում, այն ժամանակ կհասկանաք, թե նրա բնավորությունը ինչ հեղափոխության պետք է ենթարկված լինի, որ նա վճռում է այսպիսի համարձակ քայլ անելու դեպի դստեր բախտը:

— Եվ եթե նա կարողանա այդպես շարունակաել մինչև վերջը…

— Օ, դա ինձ համար կատարյալ երջակություն կլինի, — ոգևորությամբ ընդհատեց ինձ Մարգարիտան,— այն ժամանակ իմ բոլոր ցանկություները իրագործված կլինին:

Ժամանակը մոտենում էր. պետք էր նշանադրության հանդեսը կատարեին: Պ. Լուսինյանը առաջարկեց տեր - Հովհաննեսին սկսել յուր օրհնությունը: Վերջինս արդեն ամեն բան գիտեր: Բայց Լուսինյանի դավակիցներից մի քանիսը հետաքրքվեցան իմանալու թե ինչու՞ համար պատեր-Սիմոնը չէր երևում այդտեղ:

— Նա գյուղումն է, — պատասխանեց նրանց Լուսինյանը, —և գրել էր, որ իրեն վերաբերյալ պաշտոնն էլ հանձնենք տեր-Հովհաննեսին: Պատվելին երկու այս դիպվածում ոչինչ խտրություն չէ դնում յուր և տեր-հոր մեջ:

— Իհարկե, ի՞նչ խտրություն պիտի դներ. մենք բոլորս էլ եղբայրներ ենք մենք բոլոր էլ մեր հոգևոր հայրեր ենք. թե՛ տեր-Հովհաննեսը և թե՛ պատեր-Սիմոն երկուսն էլ մեր հոգևոր հայրերն են, — ձայն տվին գրեթե միաբերան Լուսինյանի դավանակիցները, — թո՛ղ տեր-Հովհաննեսը օրհնե նշանը: «Բարի մարդիկ, մտածեցի ինքս ինձ, ձեր և տեր-Հովհաննեսի գաղափարների մեջ ոչինչ խտրություն չկա. դուք