Այս էջը հաստատված է

բոլորդ էլ զգում եք, որ միևնույն մոր զավակներն եք, որ միևնույն արյունն եք կրում ձեր երակներում. ձեր սրտերը չեն ուզում բաժանվիլ միմյանցից, դուք ներողամիտ աչքով նայում եք ձեր եղբարց կրոնական համոզմունքնրի վերա, բայց չարության սերմնացանները հանգիստ չեն թողում ձեզ: Նրանք թունավորում են հարազատության արյունը, բաժանում են ձեր որդիքը, մեռցնում են ձեր քնքուշ զգացմունքները…»

Հետո ես համեմատում էի տեր-Հովհաննեսի մեր տան քարոզածները պատեր-Սիմոնի կատաղի հայհոյանքների և անեծքների հետ: Առաջինը ցոլացնում էր յուր մեջ քրիստոնեկան բարություն, հայրական սեր և եղբայրական անհիշաչարություն, իսկ վերջինը դժոքային չարութուն, պառակտիչ հոգի և վրիժառու նախանձ:

Առաջինը ապրում էր յուր ժողովրդին ծառայելու, իսկ վերջինը ժողովուրդը յուր անձին ծառայեցնելու: Տարբերությունը մեծ և շաշափելի էր: Բայց որի՞ն բողոքել, մարդկանց կուրությունը իրենց անբռնաբարելի սեփականությունն էր:

Պ. Լուսինյանի հրավիրոնք տեր-Հովհաննեսը մոտեցավ պատրաստած սեղանին և քահանայական շուրջառը հագնելով սկսավ կարդալ սովորական օրհնությունները: Ես և Մարգարիտան կանգնած էինք սեղանի առաջ դեմ առ դեմ. շրջան բոլորած մեզ պատել էին գլխավորապես տիկինները և օիրորդները, որոնք նշանադրության և հարսնյաց հանդեսներում միշտ հետաքրքիր հասարակությունն են հաշվվում։

Մարգարիտան աչքերը գետին խոնարհած անմռունչ կանգնած էր։ Յուր ընկերուհիները զանազան կատակներ էին շշնջում նրա ականջին, բայց նա կարծես անզգա էր և ոչինչ չէր լսում։ Ինչի՞ վերա էր նա մտածում․ դեպի ո՞ւր էին սլանում նրա մտքերը, երևակայությունը—հայտնի չէր։ Բայց այդ խորհրդավոր րոպեին ես էլ ուրախ չէի, հազար և մի տխուր մտածություններ ալեկոծում էին իմ սիրտը․ չգիտեմ ինչու՞ չարագուշակ նախազգացումը դարձյալ տանջում էր ինձ։ Անախորժ դեպքի ազդեսությունի՞ց էր ճնշվում իմ հոգին, թե՞ մարգարեանում էր ապա չարիքները, չկարողացա իմանալ։