Այս էջը հաստատված է

— Ի՞նչ, մի՞թե դու հավատում ես, թե հավիտյան ապրելով, հավիտյան էլ կսիրեի՞ր,- հարցրի եա նրան:

— Մի քանի ժամանակ առաջ ես չէի հավատալ. ես այն ժամանակ մինչև անգամ չգիտեի, թե արդյոք սերը գոյություն ունի՞ աշխարհում, թե՞ բանաստեղծների գլխումն է ապրում նա: Իսկ այսօր, Արա՛մ, այսօր հավատում եմ որ նա կա, որ նա ապրում է մեր սրտի և հոգո մեջ, որ նա նույն ինքն է երջանկություն… Ես հավատում եմ, որ եթե անմահ անգամ լինի, հավիտյան կսիրեի, որպեզի հավիտյան երջանիկ լինի…

— Ես ինքս քեզ հետ համաձայն եմ, Մարգարիտա, բայց դու գիտես, որ փորձված մարդիկ սիրո հավիտենականությանը չեն հավատում, նույնիսկ մարդկային կարչատև կյանքի համար,- ասացի ես:

— Փորձված մարդի՞կ. բայց ինչ բանի մեջ փորձված. իհարկե նրանք, որոնք մի ամբողջ կյանք ապրել են առանց սերը ճանաչելու, նրանք ոչ միայն սիրո հավիտենականությանը, այլև նրա վայրկենական հրապույրներին չեն հավատալ:

— Ո՛չ այդ տեսակ մարդիկները չեն սիրո հավիտենականություն չընդունողները, այլ նրանք, որոնք կյանքը անցել է սիրահարական արկածներում, որոնք առույգ երատասարդությանը ամբողջապես նվիրված է եղել սիրո աստվածությանը։

—Այդ անկարելի է,— բացականչեց Մարգարիտան,— ամեն մարդ փափագում Է երջակությանը, իսկ երջակությունը գտնվում է միայն սիրո մեջ… Ես չեմ կամենում հավատալ, թե կա մարդ, որ մի անգամ սիրել կարողանալուց հետո ուրանում է սիրո հավատենականությունը…

— Պետք է հավատալ, որ կան այդպիսիները․ նրանք մարդկային և ոչ մի զգացմունքների մեջ հավիտենականություն չեն ճանաչում։ «Սիրո հավիտենականությունը,- ասում էր իմ բարեկամներից մինը,- գտնվում է միայն փոփոխության մեջ»։

— Օ՜, մի՛ խոսիր, մի՛ խոսիր այդ մարդիկների մասին դրանք սիրո հավատի հերետիկոսներն են, մենք չենք հետևիլ