Այս էջը հաստատված է

մեջ այդ եզվիտ պատերը հորս քարոզում է եղել, եթե նա ժողորվել է, թե նա մեծ հանցանք է գործել, թե նա աստուծո ահեղ բարկությունն շարժել է յուր վերա, որ ուղափառ հավատին պատկանող աղջիկը հերետիկոս աղանդավորին է տրվել։ Այսօր իմ հայրը կատարելապես փոխվել է, նա էլ չի մտածում յուր պատվո խոստման վերա, դժոխքի ճիվաղները նրան սարսափեցնում են…

—Եթե դու առարջուց իսկ աշխատեիր պատերի դիտավորությունը հասկանալ, մենք ժամանակին և կոչնչացնեին, նրա մեքենայությունները, — նկատեցի ես։

— Իզուր դու ինձ անհօգության մեջ ես մեղադրում.— պատասխանեց նա,— այդ կասկածը վաղուց ծնվել էր իմ մեջ, բայց մինչև երեկվա օրը հորս վարմունքի մեջ ես ոչինչ փոփոխություն չկարողացա նշմարել։ Երևի պատերը ինքն էր այդպես կարգադրել, որպեսզի դեռ հորս համոզմունքների չտիրած, չհայտնվեր յուր չար դիտավորությունը։

Երեկ երեկոյան մորս հետ միասին նստած էի յուր սենյակում․ պատերը դարձյալ հորս մոտ էր, բավական ժամանակ էր անցել, ինչ նրանք միասին էին։ Երբ դուրս գնաց, հայրս մտավ մեզ մոտ։ Ես նկատեցի, որ նա պատրաստվում է մի ինչ–որ նորություն հայտնել մեզ, բայց չեր վստահանում․ այդ բանը ինձ անհանգստացրեց։ Մի քանի անգամ սենյակի մեջ անցուդարձ անելուց հետո վերջապես նա գուժեց «Մարգարիտա, դու պետք է թողնես Բյուրատյանին, մենք մեր ընտրության մեջ չարաչար սխալվել ենք․․․»։

Ես ել ավելի չկարողացա լսել նրան․ ամբողջ տունը գլխիս վերա պտտվեցավ և մի վայրկյան կարծեցի թե տան ձեղունը պիտի փլվի ինձ վերա․ մի ակնթարթում պատերի մեքենայությանց բոլոր շինվածքը իմ աչքի առաջ կանգնած էր։

«Այդ սարսափելի է, չկրկնես այդ խոսքը․․․» բայց կանչեցի ես և ղելագարի նման դուրս ընկա դահլիճը. հետո ես մտա իմ ննջարանը և սկսա դառնապես լաց լինել։ Ես չլսեցի, թե մայրս ինչ պատասխան տվավ հորս, բայց մի փոքր ժամանակից հետո նա սրդողած եկավ ինձ մոտ և երկար աշխատում էր ինձ մխիթարել․ նա սպառնում էր, որ պատերին կարտաքսե մեր տնից և խոստանում էր, որ