—Նստեցեք այստեղ և վայելեցեք մինչև ես տիրուհուս կկանչեմ — ասաց Կլեմեսը և պատրաստվեց դուրս գնալու։
— Ի՞նչ, մի՞թե դուք միայնակ չեք ապրում այստեղ,—հարցրի ես։
—Ոչ միայնակ չեմ— պատասխանեց նա։
—Ուրեմն դուք ամուսնացա՞ծ եք։
—Դարձյալ ոչ։ Բայց դուք խո երիտասարդ եք և ինձ չեք բամբասել, եթե, օրինակ իմանաք որ ես մի աղջկա հետ եմ ապրում։
—Բնավ ինչո՞ւ համար պետք է նեղանամ, ամենայն մարդ ազատ է յուր տան մեջ։
—Ուրեմն ես իսկույն կծանոթացնեմ ձեզ իմ Լուիզիայի հետ,— այս ասելով Կլեմեսը դուրս գնաց։
Ես իսկույն զղջացի իմ արածից. չպետք է գայի այստեղ, մտածեցի ես, բայց արդեն ուշ չէր, պետք է քաղավարությամբ վերջացնեի սկսած։
Կլեմեսը ուշանում էր։ Ես սկսա զննել սարկավագի սենյակը, բայց որքան մեծ եղավ զարմանքս, երբ սարկավագական ոչինչ չգիտի այնտեղ։ Մի մահճակալ բռնել էր խուցի գրեթե կեսը․ պատի տակ դրած սեղանի վերա ընկած էր մի փոքրիկ հայելի և նրա չորս կողմը անկարգ և անկանոն ցրված էին հոտավետ ջրերի շիշեր պուդրի կամ երեսաներկի տուփեր և զանազան օծանելիքներ։ Սենյակի պատերի վերա կախված էին աղջկերանց և կանանց զանազան պատկերներ, ոմանք լուսանկար, և ոմանք վիմատիպ։ Նրանցից մի քանիսը ներկայացնում էին մինչև անգամ մերկ աղջիկներ, ջրերի մեջ լողանալիս, կամ ուրիշ անպատկառ գործերով պարապած։
Մահճակալի ոտքերի մոտ միայն ընկած էր մի գիրք, որը և հետաքրքրվեցա վերցնելու։ Դու Պոլ-դը-Քոկի այն խայտառակ ռոմաններից մինն էր, որոնք ի սկզբանե անտի մեծ ընդունելություն են գտել աշխհարի անբարոյական շրջաններում։ Մի փոքր հեռու սենյակի մի անկյունում կախված էին մի քանի ժյուպոններ և ուրիշ կանացի հագուստներ։
Այս բոլոր տեսնելուց հետո ես պատրաստվում էի Կելեմես բարեկամիս ամենածանր հանդիմություններ անել նկատելով, որ նրա սենյակը բնավ իրեն պատիվ չէր բերում և