Այս էջը հաստատված է

հայտնելով, որ նա միշտ մնար ինձ մոտ. հետո սկսա խոսել քրոջս և զոքանչիս հետ. ուրախությունը մի քանի րոպեի մեջ տիրեց ամբողջ տան մեջ։

Արդեն կես գիշեր էր: Բժիշկը խորհուրդ տվավ ամենքին հեռանալ իմ սենյակից և թույլ տալ ինձ քնանալու։ Բոլորը դուրս գնացին տեսնելով ուրախությամբ, որ ես արդեն լավ եմ զգում ինձ. և միայն քույրս մնաց ինձ մոտ գիշերը հսկելու համար։

Մինչև առավոտ ես շատ հանգիստ քնեցի։ Արեգակը արդեն բարձրացել էր, երբ ես զարթեցա։ Խեղճ քույրս դեռ աթոռի վերա նստած անքնությունից ննջում էր։

Ես իսկույն սթափեցրի նրան և խնդրեցի, որ շուտով գնար յուր ննջարանում հանգստանալու: Բայց նա չէր ուզում լսել ինձ: Այդ միջոցին ներս մտավ Մարգարիտան և ինձ բոլորովին առողջ տեսնելով վազեց, գրկեց և համբուրեց:

— Աստված քեզ կրկին անգամ պարգևեց ինձ, Արամ, — ասաց նա ոգևորությամբ, — այսուհետև մենք չպիտի բաժանվինք միմյանցից մինչև անգամ մի րոպե…

Ես կրկին իմ համբույրներով պատասխանեցի սիուհուս և ապա երկուսս միասին ստիպեցինք քրոջս գնալ հանգստանալու:

— Ես այստեղ եմ, կարող ես մի քանի ժամ ինձ հանձնել եղբորդ խնամարարությունը, — ասաց Մարգարիտան ծիծաղելով:

Քույրս այլևս չընդիմացավ և քաշվեցավ յուր ննջարանը:

Երբ մենք մենակ մնացինք ես խնդրեցի Մարգարիտային պատմել, թե ինչ պատահեց ինձ հետ ծովի մեջ ընկնելուց հետո:

—«Ինչ որ պատահեց, ես մանրամասնաբար հիշել չեմ կարող, — պատասխանեց Մարգարիտան,— որովհետև այդ րոպեին ես էլ ինձ կորցրել էի. միայն կպատնեմ, ինչ որ հիշում եմ:

Այն րոպեին որ դու թռար դեպի մեր նավակը, ես ցատկեցի իմ նստարանից, ես կամենում էի իմ գրկերի մեջ ընդունել քեզ, բայց անիծյալ նավաստին վարձված ավազակին մեկն էր, նա դիտմամպ այնպիսի հարված տվավ ալիքներին՝