—Ա՜յ,այ, ա՜յ, — դժգոհությամբ գլուխը շարժեց. վարպետ Սարգիսը, և սկսավ օրհնել սեղանը:
«Անուն Հոր և Որթոր և Հոգույն Սրբոյ: Հայր մեր որ կինս սուրբ եղեցի անուան քո երգեսցե արքավություն քո եղիցեն կամք քո որպեՍ երկիրս և երկրե. զհԱրս մեզ հանապազ զորթ տուր մեզ այսօր. և թող մեր զպարտս մեզ, որպես թողունք մերոնց պարտապանաց, և մի տանիլ ի մեզ ի փորձություն, այլ փրկյա միզի չարեն, զի քո է արքայություն և զորություն և փառք հավիտյանս հավիտենիս, ամեն»: Վարպետ Սարգիսը յուր աղոթքը վերջացնելուց ետ հանդիսավոր կերպով խաչ հանեց երեսին, որին հետևեցին և բոլոր հյուրերը բացի Ավետիքից և Կարոյից: Բայց այս բանը նրանց բախտից հյուրերից ոչ ոք տեսավ:
—Դեհ, տիրոջ անունն էլ տվինք, այժմ խո կարող ենք ազատ ուրախություն անել,— դարձավ Համբարձումը Ավետիքին:
— Ես ձես ուրախությունը բնավ չեմ արգելում: Ես ասացի. «տիրոջ» անունն էլ պիտի հիշենք…
— Բա չհիշեցի՞նք:
—Դուք միմյան տերունական աղոթքն ասեցիք, և այդ ձեր պարտքն էր, որ մոռացել էիք, այլ իմ պահանջածս ուրիշ էր:
—Ո՞րն է, ո՞րը:
—Հա, ո՞րն է ձեր պահանջածը, ասա, այս րոպեին կատարել տամ, — հանգստաբար գոչեց վարպետ և մատռվակ Օհաննեսը:
—Այ թէ ինչ:
—Հա, տեսնենք ի՞նչ է ասում ֆարմասոնը,— զվարճությամբ կրկնեցին մի քանի հյուրեր գինու բաժակները ձախ ձեռքով բռնած ի պատիվ նրա:
Ավետիքը պատրաստվում էր բերանը բանալ թէ չէ.
— Սպասի՛ր,— սեղանի մյուս ծայրից խոսաց մի ճաղատ գլուխ, — եթե ասելու ես գինի մի խմեք, այժմենից զգուշացնում են քեզ, որ չխոսաս:
—Հա՛, հա՛, իրավ է ասում, — կրկնեցին ձախ ձեռքով բաժակ կրողները:
Ավետիքը տեսնում էր, որ դիտմամբ իրեն խանգարում