շարունակվի՞ … եթե իմ մոր գուշակությունները կատարվեն... Օ՜հ ես այն ժամանակ ինձ ջուրը կձգեմ...— Բայց ի՞նչ հիմարն եմ ես,— նորեն սիրտ էր տալիս իրեն Գևորգը,— դեռ ինչ է պատահել, որ ես այսպես հուսահատվում եմ: Բժիշկն ինձ այնպես մի մերժողական բան չասաց: Նա կրկնեց այն ինչ որ ինձ ասել էր խնջույքի երեկոյին. նա խորհուրդ տվավ Տանպետյանցին տեսնել: է՜հ սրան էլ չկարողացա տեսնել որովհետև ուշացա. ինչ վնաս. հիմա չլնի երկու ժամեն լինի: Կտեսնվենք կխոսենք դեռ ժամանակ ունինք:
Այս մտածմունքներով քաջալերում էր իրեն Գևորգը և աշխատում էր զոռով ցրել այն անձուկը որ յուր կամաց հակառակը գալիս ծանրանում էր իր սրտի վերա: Այս պատճառով իսկ նա յուր քայլերը դարձյալ ուղղեց դեպի այգին: Ա«յնտեղ կզբոսնեմ մինչև որ երկու ժամը կլրանա» — մտածեց նա և խառնվեցավ այգու ճեմելիքները լցնող ամբոխի մեջ:
Ը
Չնայելով որ այդ օրվա տոնի պատճառով այգին շատ զվարթ կերպարանք էր առելլ որ նրա բոլորը ճեմելիքները լցված էին բազմությամբ որ երաժշտական խումբը գրավիչ եղանակներով նվագում էր, այսուամենայնիվ, այն երեք ժամերը, որ Գևորգն ստիպված էր այստեղ անցկացնել չափազանաց երկարեցան: Գևորգին թվում էր թե այդ երեք ժամվա միջոցում նա մի քանի հարյուր անգամ պտտել ամբողջ այգին:
Վերջապես, զինվորանոցի ժամացույցը զարկեց ցանկալի երկու ժամը:
Մի քառորդ ժամից Գևորգն արդեն բազմած էր պարոն Տանպետյանցի շքեղ ընդունարանում:
-Ա՜, այս դո՞ւք եք բարով. հիշում եմ. այն երեկոյան դուք մեզ մեծ հաճություն պատճառեցիք ձեր գեղեցիկ երգերով: Նստեցեք խնդրեմ: Այս սիրալիր խոսքերով ընդունեց