Այս էջը հաստատված է

Թ

Գևորգը բոլորովին գոհ դուրս գնաց Տանպետյանցի տնից: Վերջինս իրեն արած խոստումը այս անգամ ավելի վստահության արժանի համարեց նա:

Տուն հասնելով՝ նա ուրախությամբ հայտնեց մորը, որ երկու շաբաթից հետո անպատճառ ամեն բան վերջացած կլինի, փողերը կհավաքվին և ինքը կճանապարհվի Պետերբուրգ:

Այս անգամ Թամարն էլ մի փոքր ավելի հավատաց, որովհետև նոր խոստումը խնջույքի մեջ չէր արված, այլ սեփական տանը և սառը գլխով: Իսկ հավատալուց հետո, իհարկե, չէր կարող չխնդակցել որդուն:

Այժմ մնում էր Գևորգին այս երկու շաբաթվա մեջ մի բանով զբաղվիլ: Նա սովոր չէր պարապ ժամանակ անցնելուն:

Նա միանգամայն մոռացության տվեց այն ամենն, ինչ որ վերաբերվում էր յուր փականագործական արհեստին, և սկսեց ամենայն օր հաճախել գրադարանները, տեսնվում էր յուր դպրոցական ընկերների հետ, ներկա էր գտնվում նրանց ժողովներին, ուսումնական վիճաբանություներին: Վերջինների շնորհիվ նա ծանոթացավ և նոր ուսանողների հետ:

Նա մինչև անգամ սկսեց այցելեց և հայոց հոգևարք թատրոնը, յուր համար տոմսակ առնելով, իհարկե, առայժմ գալերեայում:

Միով բանիվ նա դարձավ անդամ երիտասարդական այն շրջանների, որոնք բախկացած են հայոց դպրոցների և գիմնազիոնների ուսանողներից, դերասանությունը սովորող տղաներից, լուսավորության բարեկամ գործակատարններից, հեղինակներ լինելու համար պատրաստվող երեխաներից, տղայական խմբագրության անդամներից և այլն, և այլն, որոնց