Այս էջը հաստատված է

այն նկատելով մի փոքր ուրախացավ։ «Եթե Պետերբուրգ չգնամ, գոնե միառժամանակ կառավարվելու համար փող կունենամ»,— մտածում էր նա։

— Իսկ դուք պիտի վճարե՞ք ձեր ստորագրած 500 ռուբլին, այնպես չէ՞,— հարցրեց Գևորգը Տանպետյանցին։

— Ի՞նչ 500 ռուբլ։

— Դուք այդչափ չստորագրեցի՞ք, միթե։

— Հա՜, հա՜, հա՜,հա՜,— բարձրաձայն սկսավ կարկաչել պարոն Տանպետյանցը, Գևորգի ուսը քնքշաբար ծեծելով։— Ի՜նչ միամիտ եք, ի՜նչ բարի եք. ո՞վ ասաց ձեզ, թե ես 500 ռուբլ եմ ստորագրել:

— Ես ինքս լսեցի, երբ դուք բարձրաձայն արտասանելով ստորագրեցիք։

— Հա՜, հա՜, հա՜,— նորեն ծիծաղեց Տանպետյանցը,— ես այնպես բարձրաձայն արտասանեցի կատակի համար, բայց ստորագրածս իսկապես քսան և հինգ ռուբլ էր. դա էլ քիչ փող չէր, իհարկե։ Բայց դեռ գնացեք, հեշտ է, թե մյուս ստորագրողները փող կտան, ես էլ մի բան կտամ։— Այս ասելով ողջունեց նա Գևորգին, և առանց նորա ողջույնն առնելու, մտավ մյուս սենյակը։

Գևորգը նույնպես դուրս գնաց։

ԺԱ

Սանդուղքից իջնելով Գևորգը դարձյալ մնաց շվարած. յուր ինչ անելիքը չգիտեր։

«Աստվա՜ծ իմ, ո՞ւր գնամ, ո՞ւմ դիմեմ,— մտածում էր նա,— մի՞թե բոլոր այս մարդիկներն էլ, որոնց անունները ես ունեմ, Տանպետյանցի նմանները չեն. մի՞թե նրանք էլ միևնույնը չպիտի կրկնեն, ինչ որ սրանից լսեցի, և դեռ սա իմ կարծիքով ամենից լավն էր։— Բայց... ոչ, ես իմ մոր երեսը դուրս գալ չեմ կարող, ես չեմ կարող գուժել նրան, որ իմ հիմարության պատճառով ես պատժված եմ. չեմ կարող ասել, որ յուր գուշակությունները կատարվել են, նա գիտեր, որ այս մարդիկները պիտի խաբեին ինձ, նրա սիրտը գուշակում էր, որ մենք պետք է թշվառանանք, նա գիտեր, նա ամեն 19—Մուրացան, հատոր l