Այս էջը հաստատված է

խո այս րոպեին քեզ հետ չի ամուսնանում, այլ ուզում է կրկին քեզ տեսնել, լավ տնտղել, այդ բանի համար չարժե, որ հայտնենք քո ծնողացը և նրանք էլ, ո՞վ գիտե, ի՞նչ հիմար պատասխան տան և գործը քանդվի: Այս երեկո լուռ ու մունջ կեռթաս նրա մոտ (նա միայնակ մի առանձին տան է կենում), այնպես որ մեր աղջիկներից ոչ ոք ոչինչ չի իմանալ, մի կես ժամ քեզ կտեսնեմ, հետդ կխոսա և լի կվերաադառնաս ինձ մոտ:

—Ի՞նչ եք խոսում, տիկին, ես վեր կենամ գնամ նրա մոտ, թե ի՞նչ է` «եկել եմ ինձ տեսնե՞ս…»:

——Ո՛չ, ո՛չ հիմար չեմ. եթե ուղարկեմ, ես գիտեմ ի՞նչպես կուղարկեմ, դու քո համաձայնությունը տուր, մնացածը իմ գործս է:

Ելենայի հաստատամտությունը խախտվել էր: Յուր դեպի երիտասարդն ունեցած գաղտնի սերը, տիկնոջ խոսածների ազդեցությունը, հարուստ ամուսին ունենալու հույսը, բոլորը խառնվել միացել էին նրա մեջ. նա տարուբերվում էր հուսո և երկյուղի, ուրախության և անհանգստության մեջ նա հակվում էր դեպի համաձայնվելու կողմը:

—Դիցուք թե համաձայնվում եմ, բայց ի՞նչ պատրվակով եմ գնում նրա մոտ և ո՞ւմ հետ:

—Պատրվա՞կը, ա՛յ այս շապիկներն են: Ես նրանց կտամ իմ, մի բարեկամ կին ունեմ, Սալոմե անունով, նրա ձեռքը. երկուսդ միասին կնստեք ծածկված կառքում, կեթաք այն պարոնի տունը: Եվ դու կասես իբրև թե շապիկները բերել եմ տիկին Բերնարի կողմից, որ հանձնեմ ձեզ: Այնուհետև երիտասարդը գուցե մի փոքր կուշացնի քեզ, թեյ, բան կառաջարկի, այդ կնոջ հետ միասին մի փոքր կնստեք կխմեք և կրկին կվերադառնանք:

—Բայց այդ ի՞նչ կին է, որ ինձ հետ պիտի գա,—կարծես անվստահությամբ հարցրեց Ելենան:

—Օ՞, դա մի շատ բարի կին է. մի քանի տարի առաջ նա ինձ մոտ կար էր անում, այժմ խեղճի աչքերը լավ չեն տեսնում. բայց ես երբեմն-երբեմն նրան այդ տեսակ ծառայություններ եմ հանձնում և վարձատրում եմ: Այո՛, մի շատ բարի կին է: Բայց դու մի ուշանար, գնա լվացվիր և մի փոքր