Այս էջը հաստատված է

ավետարանի յուրաքանչյուր բառի և դարձվածի վրա մինչև այսօր էլ տեղի ունեցող անվերջանալի վիճաբաբանությունները և ահա այս պատճառով, ինչպես իրանց ավանդված էր, նոքա բոլոր եկեղեցիները հավասար սուրբ և հավասար ուղղափառ էին համարում: Կարծիք չկա, որ այս մարդկանց համար քարոզչի խոսածները հետաքրքիր կլինեին: Մարդիկ բնականաբար միշտ տրամադիր են նորություններ լսելու, իսկ քարոզչի խոսածները բոլորն էլ նորություններ էին նոցա համար. այդ քարոզները քանդում և ոչնչացնում էին իրենց մինչև այսօր ունեցած համոզմունքները և գաղափարները: Այն եկեղեցին, որին նոքա մինչև այսօր սուրբ և առաքելական էին համարում, հանկարծ քարոզիչը պիղծ է անվանում, լուսավորչի այն հավատը, որին նոքա մինչև այսօր Հիսուս Քրիստոսից և յուր առաքյալներից ավանդված էին ընդունում, քարոզիչը մալորեցնող աղանդ է կոչում: Եվ այս ամենը նա, ի՛հարկե, կարողանում էր հաստատել յուր խեղճ և տգետ ունկնդիրների առաջ, այնպիսի մի տեղ, ուր նորա ստախոսությունները հասկացող և երևան հանող մեկը չկար: Խեղճ արհեստավորները թեպետ եկեղեցվո և կրոնի մասին քարոզչի խոսածներում սուտը և ճշմարիտը զանազանել չէին կարոզանում, բայց իրանց հոգևորականաց պակասության մասին խոսածների մեջ ճշմարությունները տեսնում էին: Այդ պակասություններից շատերը իրենց հայտնի էին, այդ պակասությանց վրա իրանք շատ անգամ մատնացույց են արել և ահա հենց այս մեկ հանգամանքը օգնում էր քարոզչին յուր ունկնդիրներին հեշտությամբ մոլորեցնելու, որովհետև նոքա այնպես էին մտածում: «Մեր հոգևորականաց պակասությանց համար խոսածներում մենք ստորություն չենք նշմարում. այդ պակասությունները կան, և մենք տեսնում ենք: Ուրեմն մեր եկեղեցվո և կրոնի պակասության մասին խոսածները էլ անպատճառ ճշմարիտ կլինին, որովհետև այդ պակասությունները մենք մեր տիգությամբ հասկանալ չենք կարող»: Բայց խեղճ մարդիկ չգիտեին, որ այդ անխեղճ մարդոսները հոգևորականաց այդ մեզ անծանոթ պակասությունները անդադար առաջ են բերում միմիայն նորա համար, որ մեր եկեղեցին էլ պակասավոր ցույց տալ կարողանան: Ապա թե ոչ