հարցուփորձեց թե՛ նրանց, թե՛ ներկա գտնվող աղջիկներին, և թե՛ տան ծառային, և ապա ստանալով մանրամասն ցուցումներ տիկին Բերնարի կողմից, կազմեց կարևոր արձանագրությունը: Հետո դառնալով որդեկորույս ծնողներին ասաց.
—Ձեր աղջկա կորուստի կամ փախստյան համար ամենից առաջ դուք պարտավոր էիք դիմել ոստիկանությանը. տիկին Բերնարին անհանգստացնելը բոլորովին անիրավացի է ձեր կողմից: Այսուամենայնիվ հույս ունեմ, որ նա կարեկցելով ձեր դրությանը կներե և ձեր այդ սխալմանցը, որը օրենքը կարող էր դատապարտել իբր զրպարտություն: Ինչ վերաբերում է ձեր աղջկա մասին լինեք հետախուզությանը, այդ կկատարե ոստիկանությունը ամենայն աչալրջությամբ և եռանդով: Կարող եք հուսալ, որ նա շուտով կգտնե և կհանձե ձեզ ձեր աղջիկը կամ գոնե կարելին եղած տեղեկություները կհաղորդե ձեզ նրա ուր գտնվելու վերաբերությամբ: Այժմ դուք կարող եք հանգիստ թողնել տիկնոջը:
Անտոնը և Եղիսաբեթը վերցրին Հռիփսիմեին, որը ուժաստառ ընկած էր դեռ հատակի վրա, և նրա թևի տակը մտնելով, դուրս հանեցին սենյակից: Խառատ Օսեսը և ապա ոստիկանական վերակացուն հետևից նրանց:
ՍԹԱՓՈւԹՅՈւՆԻՑ ՀԵՏՈ
Առավոտյան ա՛յն ժամին, երբ Ելենայի ծնողներն անհամբերությամբ սպասում էին նրա գալստյանը, Ելենան զարթեցավ Փուլաշատյանի առանձնարանում։ Առաջին անգամ հենց որ աչքերը բացավ, վեր թռավ բաչականչելով՝ «Աստվա՛ծ իմ, այս ո՞րտեղ եմ ես, այս ո՞ւմ տունն է․․․երազի մեջ եմ, թե՞ արթուն»։ Եվ նա սկսավ ուշադրությամբ դիտել յուր չորս կողմը։ Նա գտնվում էր մի գեղեցիկ ննջարանի մեջ, այդ տեղ ոչ ոք չկար, ինքը միայնակ էր․․․
—«Ճշմարիտ որ սա երազ է․․»— կամացուկ շշնջում էր նա ինքն իրեն, — ես ինչու՞ համար պետք է այս տան մեջ լինիմ... ո՞վ բերեց ինձ այստեղ… բայց չէ հավատում… ո՞վ բերեց ինձ այստեղ… բայց չէ, ես չեմ հավատում… ես չեմ եկել այստեղ…»: Եվ յուր սևորակ, մեծ—մեծ աչքերը նա ծանր և մտախոհ դարձնում էր այս ու այն