Այս էջը հաստատված է

ցանկության ընդունում է լութերականություն կամ հենց համակրում է նրան… Սակայն ամիսը լրացավ թե չէ մեր ոսկերիչ Գրիգորը ստացավ կատարյալ բողոքանի կոչումը. նա դարձավ «եղբայրների» մի հավատարիմ անդամ և մտավ այն ընկերության հովանավորության ներքո, որի համար քարոզիչ Ավետիքը պատմում էր, թէ՝ երկնքի արքայության միակ բանալիքը յուր ձեռքումն ունի…

Մի ամբողջ տարուց հետո ոսկերիչ Գրիգոր ընտանիքը այլևս երջանիկ դրության մեջ չէր: Այստեղ ամեն բան այնպես փոխվել ու տակնուվրա էր եղել, որ կկարծեիր, թե մի կործանող ոգի ծանրացել է այդ տան վերա: Կարծյաց և համոզմանց տարբերությունը, որ պառակտում է ամեն միություն, յուր ավերիչ ներգործությունը արել էր և այս ընտանյաց վերա: Տանուտերը կորուսել էր յուր առաջին զվարթ բնավորությունը: Նա դառնում էր տուն տխուր և մելամաղձիկ դեմքով. մի քանի րոպե հազիվ մնում էր յուր հարկի տակ և դարձյալ դուրս էր գնում այցելելու «եղբայրների» ժողովարանը: Մարիամը անդադար մտածելուց և իր կորուստը լալուց նիհարել էր, նրա վառվռուն այտերը դալկացել էին և գեղեցիկ աչքերը կկոցվել կնճիռներով: Ծնողաց հոգեկան տանջանքները ոչ սակավ ներգործել էին և երեխաների զվարթության վերա: Շատ հազիվ էր պատահում, որ նրանք զբաղվեին իրանց մանկական խաղերով՝ մոր տխուր աչքերի առաջ, չնայելով, որ վերջինս բնավ ադ չէր արգելում նրանց: Բայց բոլորի մեջ ամենից ավելի տանջվում էր Մանիշակը: Նա գրեթե ամեն երեկո ներկա էր լինում ծնողաց տխուր վիճաբանություններին, որոնք շատ անգամ վերջանում էին կռվով: Այսպիսի երեկոները միշտ յուր մայրը լալիս էր և ինքը ընկերակցում էր նրան յուր լռիկ արտասունքներով: Ցերեկները նա մինչև անգամ չէր գնում հարևանի աղջկերանց հետ խոսելու կամ ժամանակ անցուցանաելու, ինչպես առաջ սովորություն ուներ:

Այն օրից սկսած երբ յուր դրացի աղջկանց մեջ յուր ընկերակիցներից մեկը նրան վիրավորելու համար անվանեց նրան «լութերական աղջիկ», նա այլևս ոչ մի ընկերուհու հետ չէր համարձարկվում տեսնվել: Յուր ծաղկող հասակը, որ