մինչև անգամ կարողուհիների մեջ յուր մասին տեղի ունեցած կեղտոտ խոսակցությունները...
Այդ բոլորը Ելենան լսեց մերթ ապշությամբ, մերթ կսկիծով և մերթ սարսափելով։ Երբ Նինոն վերջացրավ յուր պատմությունը — «այժմ կարող ես իմ մասին հայտնել տիկնոջը»,— ասաց նա ընկերուհուն,— «ես այստեղ սպասում եմ նրան։
— Եվ միայն տիկնո՞ջը։
— Այո՛, առայժմ նրան. Շուշանին անգամ ոչինչ չասես, աղաչում եմ։
— Բայց դու խոստացար ասել ինձ, թե ուր էիր գնացել։
— Հետո, հետո՛, աղաչում եմ, այժմ մի՛ հարցնիր այդ, նախանձեց նա Նինոյին և վերջինս դուրս գնաց։
Մի քառորդ ժամից հետո տիկին Բերնարը մտավ Ելենայի մոտ։
— Այս ո՞րտեղ էիք դուք, Ելենա, ձեզ չարաչար ցպտրտում էին ձեր ծնողները։
— Մի՞թե չգիտեք, թե որտեղ էի։
— Ճշմարիտ, որ չգիտեմ։
— Կատա՞կ եք անում, տիկին...
— Ոչինչ կատակ չեմ անում։
— Ես այնտեղ էի, ուր որ դուք ղրկել էիք, — կոշտ ձայնով նկատեց Ելենան, այս դուք պետք է որ գիտենաք…
— Երիտասարդ Փոլշատյանի տա՞նը։
— Այո՛։
— Բայց ես չէի ղրկել ձեզ, որ այսքան ժամանակ այնտեղ մնայիք և ձեր անքաղաքավար ծնողները ինձ վերա կատաղեցնեիք։
— Անկե՞ղծ եք խոսում, տիկին։ — Այս ասելով Ելենան յուր հայացքը սևեռեց ուղղակի տիկնոջ աչքերին։
Տիկին Բերնարն ուշադրություն անգամ չդարձրավ նրա խորհրդավոր հայացքին, և սառնասրտությամբ շարունակեց։
— Օրիորդ, ես ձեզ այդպես չէի ճանաչել. այժմ դուք մի շատ վտանգավոր աղջիկ եք երևում իմ աչքում, ձեր այդ