Այս էջը հաստատված է

հակառակորդի վրեժխնդրությունից ազավելու համար, որովհետև վերջինս այնքան ճարպկությամբ էր անում յուր հարձակումները, որ Դարչոն ոստիկանության կամ դատարանի առաջ հանելու համար ոչինչ ապաացույց կամ փաստ չէր կարողանում ձեռք բերել: Ի՞նչ պետք էր անել: Մնում էր, որ յուր մայրիկը անձամբ գնար հակառակորդի տունը և շնորհ խնդրեր նրանից:

—Սաբեթ ջան, թե հոգիդ կսիրես, մի ասա քո անդնջում Սերգոյին թե՝ ախր ի՞նչ է հոգեկան դառել իմ խեղճ երեխայի համար: Այդպես բան չի լինիլ. քեֆի ժամանակ ամեն ինչ կպատահի. ինքը իմ տղին է վիրավորել, նա էլ հարբած, ուր յուր արածը չիմանալով նրան է խփել: Փառք աստծու, Սերգոն խո տակը չմնաց: Մեկի տեղ երեք է հասցրել, ավել էլ ի՞նչ է ուզում, մի՞թե բավական չէ: Հենց աստվածդ կսիրես, Սաբեթ ջան, աղաչում եմ քեզ, այնպես արա, որ տղադ ձեռք վերառնի իմ եթիմից. մենք էլ խեղճ ենք, աչքումս մազ է բուսել, որ նրան էն բոյին եմ հասցրել. հիմա էլ մի մայր ու աղջիկ նրա աչքին ենք մտիկ տալիս, եթե նրան չէ խղճում, գոնե ինձ ու նրա քրոջը խղճա…

Այսպես պաղատում էր Դարչոյի մայր Քեթևանը Սաբեթին և խնդրում էր նրան բարեխոսությունը յուր որդու համար: Բայց Սաբեթի մեղադրական ճառին Սերգոն անտարբերությամբ պատասխանեց.

— Դեդա, ինչե՞ր ես խոսում. ո՞վ է Դարչոյին խփել, ես նրա հետ չեմ էլ խոսում. ես ինչ բան ունիմ նրա հետ. գուցե ուրիշ մարդիկ են խփել, ես ի՞նչ մեղավոր եմ… — այս վայրիվերո խոսքերով դուրս գնաց նա մոր մոտից և էլի շարունակեց յուր վրիժառու պարապմունքը:

Դարչոն այժմ դիմեց ոստիկանության և նրա պաշտպանությունը խնդրեց: Ոստիկանական պաշտոնյան կանչեց Սերգոյին և որովհետև նրան մեղադրելու համար փաստեր չուներ ձեռքին, ուստի բավականացավ լոկ սպառնալիքներ տալով նրան, որ եթե մյուս անգամ կհամարձակվի կրկնել յուր բարբարոսական վարմունքը, նա անշուշտ կարգելվի բանտում և կամ կքաշվի հայրենիքից դուրս: