Այս էջը հաստատված է

մի հարմոն էր ածում, մի պարոն էր, որ ինձ իստակ գժվեցրեց էլի... ախ, դեդի, բաս դու նրանց չե՞ս ճանաչում:

—Որդի, որ չեմ տեսել ի՞նչպես կարող եմ ճանաչել:

—Ա՛խ, էլի ասում է չեմ տեսել. բաս մեր Հավլաբարումը չես իմանում, թե ով է ամենից սիրունը, նա կլինի էլհ:

—Վա, սիրուն աղջկեք շատ, ես ինչպես իմանում, թե որն է քո ասածը:

—Հա՛, մոռացել էի. անունն էլ Մաշո է:

—Որդին, Մաշո անունով մեր Հավլաբարում քի՞չ աղջկերք կան. ա՛յ, ղազազ Արութինի աղջկա անունն էլ Մաշո է. հալաբ Սաքոյի աղջկա անունն էլ Մաշո է, մեր Փեփելի քրոջ աղջկա անունն էլ Մաշո է... Հա՛, քիչ էր մնացել, որ մոռանայի—զառափ Կակուլու քրոջ անունն էլ Մաշո է, էլ ո՞ր մեկն ասեմ...

Հենց այս վերջի խոսքերի վերա էր Սաբեթը, երբ խարազ—Օհանի տղան ներս մտավ:

—Օ՜, այս ի՞նչ լավ եղավ, որ դու եկար, Սանդրո ջան,— ուրախությամբ բացականչեց Սերգոն,—ախր դու այսօր մի ժամանակ աչքովս ընկար Խոջիվանքում, դո՞ւն էլ այնտեղ էիր, այնպես չէ՞:

—Բա՛ս, ես էլ այնտեղ էի, մատաղ էլ ունեինք: ի՞նչ է, դո՞ւն էլ կայիր:

—Հապա՛:

—Ի՞նչ է ասում. տո հեր օրհնած, մի կմոտենայիր է՜, ո՞նց պատահեց, որ ես քեզ չտեսի:

—Լավ, Սանդրո ջան, այդ թողի՛ր, առաջ մի ինձ ասա՛, թե ո՞ր էր այն լավ դահիրա խփող ու պարող սիրուն աղջիկը:

—Ո՞րը, Մաշո՞ն:

—Հա՛, հա՛, Մաշոն, ես նրան հոգուն մեռնեմ. յարաբ նա ի՞նչ աղջիկ էր:

—Տո, քո թշնամու քույրն է, չ՞ես ճանաչում:

—Ի՞նչպես թե իմ թշնամու.Դարչոյի՞...

—Բա՛ս: