Այս էջը հաստատված է

Ա


Օրիորդը Աննա Լազարյան. — Հարուստ ծնողաց տեր, մեծ օժիտով տասնևութ տարեկան, ուսումնավարտ, հասակը գեղեցիկ, դեմքը գրավիչ աչքերը կրակոտ, պչրող նորասեր և երբեմն փիլիսոփա:

Օրիորդ Վարդուհի Սամվելյան. — Աննայի մի հեռավոր ազգականը, բայց մոտիկ բարեկամուհին, նրան հասակակից որբ հոր կողմից. միջակ կարողության տեր, նրբակազմ գեղադեմ խելոք հայացքով հրապուրիչ ձայնով, համեստ և ավելի քան բարեսիրտ:

Տիրան Մարության.— Նորեկ Պետերբուրգից կանդիդատ լեզվագիտության, երկու հազարանոց պաշտոնում, վայելչակազմ, գեղեցկադեմ ճարտարախոս և այս բոլորից հետո հայագետ:


Ի՞նչ ես կարծում, Վարդո չէ՞ որ մեր դրությունը ծիծաղելի է և պետք է մի օր բարեփոխել նրան, — հարուստ բազկաթոռի վերա ընկած խոսում էր օրիորդ Լազարյանը յուր ընկերուհու հետ, որը հենց նոր էր այցելել նրան:

—Ինչո՞ւ համար է ծիծաղելի, ես այդ չգիտեմ,— հարցրեց Վարդուհին հետաքրքրությամբ:

- Մի՞թե ես այդ պետք է դեռ բացատրեմ քեզ: Ծիծաղելի է ասում եմ, և դու համոզվիր, որ այդպես է: Ինչ