Այս էջը հաստատված է

—Քո տխրությունն իզուր է,— ասաց նրան մայրը,— Մարությանը որքան էլ որ զարգաված և նշանավոր լինի, և Աննա որքան էլ սիրահարված չլինի նրա վերա, դարձյալ Աննայի ծնողները նրան աղջիկ չեն տալ, հանգիստ եղիր, նա վերջ ի վերջո էլի կմնա քեզ համար։ —Ինձ համա՞ր․ բնավ․ վերջ ի վերջո մնացողներ ինձ համար հարկավոր չեն։ —Ինչո՞ւ, չէ՞ որ դու նրան սիրում ես, զարմացած հարցրեց մայրը։ —Ես նրան սիրում էի մինչև այժմ և գուցե հենց մի քանի ժամ սրանից առաջ, բայց այս րոպեին ես նրան արհամարհում եմ։

Մայրը աղջկա խոսքերից ոչինչ չհասկացավ․ բացատրություն էլ չպահանջեց։ Իսկ այնուհետև այլևս երկար ժամանակ Մարությանի մասին խոսք ու զրույց չեղավ նրանց տանը։

Դ

Հետևյալ առավոտը, որոշյալ ժամին, Մարությանն արդեն յուր սիրուհու մոտ էր։ Քաջալերված Վարդուհու տված տեղեկություններով, նա խոստովանեց Աննային յուր սրտի սրբազան գաղտնիքը, պատմեց նրան, թե ինչպե՜ս երկար տանջվել էր նրա սիրով, թե քանի՜ անգամ որոշել էր ընկնել նրա ոտքերի մոտ և խոստովանել նրան յուր հրաբորբոք սերը և թե ի՜նչպես ամեն անգամ էլ անզոր է գտնվել այդպիսի հանդուգն քայլ անելու, և այլն:

Օրիորդը նստել էր երիտասարդի առաջ բոլորովին զգացված նրա պատմություններով: Նրա դեմքն ամբողջ ժամանակ շառագունված էր և ուրախությունից փայլում էր մի անսովոր կրակով: Վերջացնելով յուր պատմությունը, Մարությանը ծունկ չոքեց Աննայի առաջ և խնդրեց նրան բախտավորացնել իրեն յուր պատասխանով:

—Ես ձեզ սիրում եմ, կարող եք վստահ լինել,—լակոնաբար պատասխանեց օրիորդը,— և իբրև ապացույց յուր

397