Այս էջը հաստատված է

— Դու ինձ հիացնում ես քո բարեսրտությամբ, Վարդո, բայց մյուս կողմից էլ տանջում ես, որովհետև իմ հանցանքի կնիքը անջնջելի է։

—Ինչի՞ մասին է քո խոսքը,—պարզասրտությամբ հարցրեց Վարդուհին։

—Դու ամեն բան գիտես, — երկյուղած ժպիտով պատասխանեց Աննան։

—Ես ոչինչ չգիտեմ։

—Ուրեմն դու ներո՞ւմ ես, որ սիրում եմ Տիրանին։

—Օ՜ դրա մասին բնավ մի մտածիր․ Տիրանը միայն քեզ է պատկանում, որովհետև նա միայն քեզ է սիրում։

—Եվ դու դժգոհ չե՞ս նրա այդ զգացմունքից։

—Երդվում եմ նրանով, ինչ որ սուրբ է ինձ համար, որ այն օրից սկսած, որ նա խոստովանեց ինձ յուր դեպի քեզ ունեցած սերը, ես այլևս նրա մասին չեն մտածում։ Եթե դուք անկեղծությամբ սիրում եք միմյանց, այդ ինձ ուրախացնում է. ես ցանկանում եմ, որ դուք բախտավոր լինեք։

—Դու հրեշտակի ճափ բարի ես, Վարդո, արի, ես կամենում եմ քեզ համբուրել,— ոգևորված բացականչեց Աննան և ջերմությամբ սեղմեց ընկերուհուն յուր գրկում։

Այսպես երկու բարեկամուհիները նորեն հաշտվեցան միմյանց հետ։

Զ

Վասիլ Իվանովիչ․— օրիորդ Աննաի հայրը․ հաղթանդամ, բարձրահասակ և հիսուն տարեկան մի տղամարդ․ կարմիր ու սափրած երեսով, զվարթ ձայնով․ միշտ ծիծախալու համար էլ դյուրապատրաստ, աստիճանվորի բարեկամ, կապարների սիրահար։

Մարիա Սերգևնա․—Աննայի մայրը․ դեռ քառասուն և հինգ տարեկան․ խնամքով պահված դեմքով, գրավիչ աչքերով, մեծ քթով (որի մասին երկար ժամանակ նա տխրել էր), բնությամբ արհամարող, պչրող, քրքրվող, և միայն ազնվակությաան երկրպագու։