Այս էջը հաստատված է

սառնությամբ պատասխանեց Վարդուհին.- ձեզ, երիտասարդներիդ պետք է ծաղրել, և ա՛յն, որքան կարելի է, անգթաբար:

—Բայց մեր ո՞ր հայացքի համար, օրիորդ, ա՛յն հանցանքի, որ մենք հավատում ենք աղջկերանց ազնվությանը…

—Ազնվության համար թող խոսք չլինի, որովհետև ազնվությունը միայն կարող է հետամուտ լինել ազնվությանը: Բայց դուք, պարոններ, ազնվություն չեք փնտրում, և ոչ արժանիք, և ոչ զգացմունք, և ոչ սիրտ, և ոչ ճշմարիտ սեր. ձեր փնտրածը փողն է և օժիտը. ուրեմն մի՛ վշտանք, երբ ոչ մի տեղ ազնվության չեք պատահում, որովհետև դուք նրան չեք գնահատում: Եվ շատ բնական է, երբ վաճառականը նուրբ գործվածքներ չէ բերում վաճառելու, քանի որ գիտե, թե յուր գնողները նրանց չեն գանահատում:

—Օրիորդ, դուք դալար փայտն էլ չոր փայտի հետ այրում էք. մի՞թե բոլոր երիտասարդներն էլ միևնույնն են և նրանց մեջ բացառություններ չկան:

—Բացառություններ, այո՛, միայն բացառություններ կան, բայց շատ ցավալի է, որ բացառությունները ձեզ գոհացնում են: Եվ եթե դուք Մարությաններին էլ բացառությանց կարգն եք դասում, այն ժամանակ պետք է ասեմ, որ մե դրությունը ողբալի է, որովհետև այդ նշանակում է, թե ուրեմն բացառություններ էլ չկան…

—Ի՞նչ, մի՞թե դուք ինձ այդ շահամոլ և նյութապաշտ երիտասարդների կարգն եք դասում, —վրդովված հարցրեց Մարությանը:

—Այո՛, պարոն, ես ձեզ նրանցից չեմ զանազանում ,— սառնությամբ պատասխանեց Վարդուհին, —դուք բոլորդ էլ միևնույն փայտից եք տաշված: Ձեր անհեռատես վարմունքով դուք անբարոյականցնում եք ձեր ապագա ամուսիներին, սովորեցնելով նրանց արհամարհել բարուց մաքրությունը, սրտի ազնվությունը, սրբությամբ սիրելու անհրաժշտությունը, և այլ առաքինությունները, և միայն հետամուտ լինել օժիտը հարստացնելու, որովհետև դա ծածկում է արդեն բոլոր բարոյական պակասությունները... Եվ դուք դեռ զարմանո՞ւմ եք, երբ աղջիկները ծաղրում են ձեր զգացմունքները...