Այս էջը հաստատված է

այնպես էլ թարգմանաբար լույս տեսան նրա առանձին գործերը, միհատորյան ժողովածուներ:

Հայաստանի պետական հրատարակչությունը երկու անգամ ձեռնարկել է Մուրացանի երկերի ժողովածուների հրատարակությունը՝ 1936-1939 թվականներին՝ չորս և 1951-1954 թվականներին՝ հինգ հատորով:

Ներկա յոթհատորյա ժողովածուն չի հավակնում Մուրացանին երկերի լիակատար հրատարակությունը լինել, սակայն ի տարբերություն նախորդի՝ այն ընդգրկում է ավելի մեծ թվով գործեր: Այդ գործերրի մի մասը, ինչպես «Հայ բողոքականի ընտանիքը» վիպակը, առանձին գրքով հրապարակվել է միայն նախասովետական տարիներին, իսկ որոշ գործեր, ինչպես «Իմ կաթոլիկ հարսնացուն» վիպակը, տպագրվել են միայն պարբերական մամուլում:

Յոթհատորյակում տեղ են գտնելու նաև Մուրացանի չափածո գործերը և նմուշներ` կատարած թարգմանություններից:

Առաջին անգամ հրատարակվող մի քանի գործերում որոշ աշխատանք է կատարված կետադրությունը շտկելու և ուղղագրությունը միօրինակ դարձնելու ուղղությամբ` հիմնականում հիմք ընդունելով հեղինակի օգտագործած ձևերը:

Բացի այդ, վերականգնվում են բոլոր այն կրճատումները, որ կատարված էին Մուրացանի երկերի նախորդ հրատարակությունում:

Նյութերը դասավորելիս հիմնականում պահպանված է ժամանակագրական կարգը (առաջին հրատարակությունը):

Առաջին հատորում տեղ են գտնում 1883-1885 և մասամբ 1886 թվականներին հրապարակված գործեր, որոնցից «Հայ բողոքականի ընտանիքը» և «Իմ կաթոլիկ հարսնացուն»`երկերի նախորդ ժողովածուներում տեղ չեն գտել:

Երկրորդ հատորում` հրատարակվելու են` «Ինչ լայեղ է», «Չհաս է», «Խորհրդավոր միանձնուհի» գործերը (1886-1889 թ.թ.):

Երրորդ հատորում կտպագրվեն`«Հանելուկը լուծվեցավ»: