համար պատասխանատու եմ, «տիրոջ» առաջ։ Դու պետք է լսես իմ խնդիրը և պետք է երեխաներիդ հետ միասին ընդունես այն հավատը, որը ընդունել է քո ամուսինը։
— Բայց եթե ես ընդդիմանա՞մ։
— Այն ժամանակ դու կկորցնես բոլորը, ինչ որ քաղցր և ինչ որ սիրելի է քեզ համար։ Միևնույն վշտերն ու խռովությունները կպատեն դարձյալ քեզ և քո բոլոր ընտանիքդ, և դու իրավունք չես ունենալ գանգատվիլ քո թշվառությունից, որ առաջինից ծանր կլինի...
Մարիամը ամբողջ մարմնով դողաց և մի քանի վայրկյան մնաց լուռ։
— Ի՞նչ ես վճռում այժմ,— անողոք ձայնով հարցրավ ամուսինը։
— Գրիգո՛ր,— աղաչավոր ձայնով դարձավ Մարիամը նրան,- մինչև այսօր մեր տան խռովությունները գլխավորապես նրա համար էին, որ դու հավատով բաժանվել էիր քո
ընտանիքից, և ես պահանջում էի, որ դառնաս և միանաս նրա հետ: Գիտես, թե մենք միմյանց ինչպես էինք սիրում և մանավանդ թե գիտես որքան սիրում էի ես քեզ. ուստի մի վայրկյան անգամ ես չէի հոճարի, որ դու ինձանից բաժանված լինիս՝ ամենաաննշան զգացմունքով անգամ, ո՞ր մնաց թե հավատով: Այս էր պատճառը, որ ես հենց առաջին օրվանից շատ դառնությամբ նայեցի քո հավատափոխության վերա, ես քեզ սկսեցի հաճախ հանդիմանել. հետզհետե այդ հանդիմաննությունը փոխվեցան կծու նախատինքների և հետո շատ անգամ կռվի… Այս բոլորը խռովեցին և տակնուվրա արին տունը: Բայց ես զղջում եմ, իզուր էին իմ հանդիմանությունները իզուր էին իմ նախատինքները: Դու սկզբից իսկ պետք է ինձ խնայեիր, որովհետև քո արածը իմ կյանքի հակառակ էր. իսկ դու սիրում էիր ինձ… Բայց երբ այդ սերը չկարողացավ դարձնել քեզ քո թյուր ճանապարհից, իմ հանդիմանությունները ու նախատինքները, հարկավ ոչինչ ավելի չէին կարող անել: Ես սխալվեցա մինչև այժմ իմ քո դեմ գործածներով, այժմ ես ներողություն եմ խնդրում: Սկսենք դարձյալ հաշտ ու խաղաղ ապրել, սկսենք միմյանց ուրախացնել… Ես մինչև այժմ ընդդեմ էի քո