Այս էջը հաստատված է

տկար գլխին նա բոլորին, տանում է արիությամբ, միմիայն նավի ղեկը ալիքներին չմատնելու համար, միմիայն իր տունը կատարյալ քայքայման չհասցնելու համար...

Արդյոք ի՞նչ կարծիք ունեին այդօրինակ կանանց վերա մեր մայրաքաղաքի հայ տիկինները, որոնք շատ անգամ իրանց գլխարկների մի ոսկեփայլ փետուրի պատճառով տակնուվրա են անում ամբուղջ ընտանիքը:

Գավառեցի հայ կանայք, գավառեցի հայ մայրեր, որքան շատ փոքր ենք ծանոթ ձեզ արժանավորվածները և առաքինությանց հետ:

Մեր լուսավորվածները շլանում են երբ զարգացած հասարակությանց մեջ հանդիպում են մի կնոջ, որը իր բնական տկարության մեջ ցոլացնուժ է մի զորեղ առաքինություն, կամ հափշտակվում են, երբ բանաստեղծի երևակայության մեջ ծնվող և ապրող կանաց պատմություններն են կարդում: Բայց մի՛ սխալվիք, բարեկամնե՛րս, կամ մի՛ դարձրեք ձեր երեսը այս աղքատիկ տնակակներից, ուր ծնվել եք և ուր անցուցել եք ձեր մանկությունը: Մտե՛ք այս ծխոտած հարկերի տակ, ուր ձեր կարծիքով ոչինչ վսեմ ու բարձր չկա. քննեցեք այստեղ ապրող կանանց, ձեր մայրերի ու քույրերի կյանքը, բարքը և սովորությունները, և զարմացմամբ կբացականչեք. «Որքա՛ն պակասավոր են դեռ մեզ շլացնող կանայք իրանց առաքինության մեջ, որքա՜ն պակասություններ ունի դեռ բանաստեղծի գրիչը և երևակայությունը»:

Մարիամի տկարությունը ժամեժամ ավելանում էր: Կեսօրի մոտ նա սաստիկ տենդի մեջ էր գտնվում և գրեթե զգայազուրկ ընկած էր անկողնի վերա:

Բայց մի ուրիշ վիշտ էլ ավելացավ Խաթուն մայրիկի և մանաբանդ նրա որդի Աշոտի համար: Նույն ավուր երեկոյան պահուն գլխի պտույտով և տենդով հիվանդացավ և՛ Մանիշակը: Նախընթաց գիշերը ամբողջ մի քանի ժամ սառնամաց մեջ բարակ հագուստով մնացել էր խեղճ աղջիկը, և ցուրտը թափանցել էր նրա ոսկորների մեջ: Թեպետ հիվանդությունը վտագավոր ելք էր գուշակում, բայց Աշոտի բերած բժիշկը, մահտեսի Հարությունը, հավատացնում էր բոլորին, որ նրա հիվանդությունը շատ թեթև տեսակին է պատկանում: