ծանոթ աղետալի անցքը մեզ ընկավ և բոլորի հույսը խափանեց...
Այժմ Աշոտը բեկված սրտով նստած էր յուր հիվանդ սիրուհու մոտ, դիտում էր նրա անզոր շարժումները, նրա դալկացած դեմքը, լսում էր նրա նվաղած ձայնը, նրա հեծեծանքը և հառաչում էր խորին հուսահատությամբ:
Մի օր, երբ նա ըստ սովորականին գտնվում էր հիվանդի մստ, Մանիշակը ջուր խնդրեց, նա իսկույն բարձրացավ տեղից և գավաթը մոտեցրավ նրան:
Մանիշակը աչքերը բացավ ջուրը առնելու և Աշոտին տեսնելով նվաղ ձայնով ասաց.
— Դարձյալ դո՜ւ ես, Աշո՛տ:
— Այո՞ ես եմ, Մանիշակ, նեղանո՞ւմ եա, որ ես եմ քեզ ջուր տալիս, — պատասխանեց երիտասարդը:
-Այո՛, նեղանում եմ, շա՜տ եմ նեղանում: Հապա դու ե՞րբ պետք է հանգստանաս, մի՞թե խեղճ չեն քո ծնողները, մի՞թե մեզ համար բարությու արած կլինես, երբ դու էլ հիվանդանաս:
— Եթե դուք հիվանդացել եք. ի՞նչ մեծ բան է, եթե ես էլ հիվանդանամ:
— Մենք մեր հոր մեղաց տանջվում ենք, իսկ դու ինչո՞ւ համար պիտի տանջվես, խեղճ տղա:
Այո ասելուց ետ նա մի փոքր լռեց և ապա հարցրավ.
— Ուրիշ ո՞վ կա սեյնակում, Աշո՛տ:
— Ո՛չ ոք:
— Իսկ մայրս արթուն չէ՞:
— Ոչ, մի ամբողջ ժամ է արդեն, որ նա հանգիստ քնած է:
— Լավ է, որ քնել է, նա այս գիշեր շատ է տանջվել: Այստեղ կանգ առավ օրիորդը և դարձյալ փոքր լռությունից ետ նորեն սկսավ.
— Աշոտ, մի՞թե կասկածում ես, թե ինձանից ծածուկ է, որ դոր ինձ սիրում ես:
— Ի՞նչպես, Մանիշակ, — կարմրելով և շփոթված հարցրավ երիտասարդը:
— Այնպես, դու ինձ սիրում ես, ես այդ վաղուց գիտեմ, գիտեմ նույնպես, որ շատ ես սիրում, շնորհակալ եմ, Աշո՛տ,