բայց մի բան կա, որը դու մինչև այսօր դեռ չգիտես. ես պետք է այն էլ ասեմ քեզ:
—Ի՞նչ բան, — մի փոքր սիրտ առնելով, բայց համեստությամբ հարցրավ Աշոտը:
—Այն, որ ես էլ քեզ եմ սիրում և շատ ժամանակ է, որ սիրում եմ, այսինքն, այն օրից, երբ մեզ ամուսնացնելու համար միմյանց խոսք տվին մեր հայրերը:
Աշոտի երեսը կրկին շառագունեցավ, նա չէր համարձակվում սիրուհու աչքերին նայելու, մինչև որ վերջինս կրկին սկսավ խոսել:
—Բայց գիտե՞ս, Աշո՛տ, թե ինչու համար այս խոսակցությունը արի քեզ, այդ նրա համար, որ ես շուտով պետք է մեռնիմ, ուստի չուզեցի որ մի այդ գաղտնիքը ինձ հետ գերեզման տանեմ, և որ դու հավիտյան երկմիտ չմնայիր թե՛ արդյոք Մանիշակն էլ սիրում էր քեզ...
—Մանիշակ, ինչո՛ւ այդպես տխուր բաներ ես խոսում, ինչու՛ պետք է մեռնիս դու..., — բայց երիտասարդը չկարողացավ շարունակել յուր խոսքերը, արտասուքը խեղդեց նրան, և նա սկսավ լալ:
—Դու լալիս ես, Աշստ, երանի քեզ, գոնե մի փոքր կհանգստանս, բայց իմ արտասուքներս վաղո՜ւց, արդեն շա՜տ լալուց ցամաքել են..
-Ախ, Մանիշակ, Մանիշակ... այս ի՞նչ արիր դու ինձ, —հեկեկալով խոսում էր երիտասարդը, — երանի թե ինձ ոչինչ չհայտնեիր, երանի թե եոս միշտ այնպես կարծեի, թե դու ինձ երբեք չես սիրել, գոնե այն ժամանակ ես մի փոքր հանգիստ կունենայի, իսկ ա՞յժմ... այժմ փոքր է մնում, որ խելքս գլխես թռցնեմ...
—Բնավ, սիրելի Աշոտ, բնավ մի՛ նեղսրտիր, թշվառը ես եմ, ես կմեռնեմ, մի փոքր ժամանակ, ինձ համար կարելի է սուգ կպահես, այնուհետև իմ հիշատակը քո սրտից էլ կկորչի...
—Մանիշակ, դարձյալ նույն խոսքերն ես ասում: Մանիշակ, մի՞ թռ ինձ չես խղճում...
—Թո՛ղ, մի կտրիր խոսքս: Ասում եմ, որ իմ հիշատակը քո սրտից էլ կկորչի, այն ժամանակ դու քեզ համար ուրիշ