Այս էջը հաստատված է

ձեզ ժամադիր եղել, ճիշտ յոթին էլ պիտի գայիք, որովհետև մի քանի րոպեով ետ ու առաջ գալով կարող էիք ինձ խանգարել։

— Ուրեմն հազար ներողություն։ Բայց պատրա՞ստ են իմ թղթերը, թե ոչ։

— Ահա՛ նրանք։ Եվ Միկիթ-բեկը հանեց երկրորդ արկղից յուր երկրորդ բարեկամի թղթերը և կարդաց նրանց ի լուր։

— Այդ բոլորը լավ,— ասաց Ամիրի տղան, երբ Միկիթ-բեկը յուր ընթերցումը ավարտեց,— սակայն ի՞նչ գներ եք ուզում նշանակել իմ առաջարկության մեջ։

— Ի՛նչ գներ որ դուք կցանկանաք։

— Նշանակեցեք ուրեմն—հացի պուդը` 1 ռուբլի, մսինը` 3 ռ. 50 կ.։ Գինու վեդրոն` 4 ռ. 50 կ., իսկ օղիինը` 6 ռուբ. 50 կոպ.։

— Օ՜, այդ շատ աժան եք նշանակում, պարոն, ի՞նչ վաստակ կարող եք ունենալ, ուրեմն, այդ կապալում. նշանակեցեք ավելի թանկ և մի կարծեք, թե կապալին մասնակցողները այդպիսի չնչին գներով կներկայացնեն իրենց առաջարկությունները։

— Եթե այդպես է, ուրեմն դուք ինքներդ նշանակեցեք գները։

— Շատ լավ, հացի պուդը ես կնշանակեմ 1 ռ. 30 կ., մսինը` 4 ռ, 10 կ., գինու վեդրոն` 4 ռ. 90 կ., օղիինը՝ 6 ռ 80 կոպեկ։

— Եվ կարծում եք, որ այդ գներով մենք կապալը չե՞նք կորցնիլ:

— Ես կարծում եմ, որ կվաստակեք։

— Իսկ եթե կորցնե՞մ, այն ժամանակ դուք ձեզ վերա եք առնում պատասխանատվությունը։

— Իսկ եթե այս գիշեր մեռնի Միկիթ-բեկը, դուք ձեզ վերա՞ եք առնում պատասխանատվությունը։

— Ձեր մեռնելը ի՞նչ կապ ունի իմ հարցի հետ։

— Ա՛յն կապը, որ ինչպես քո կապալի կորուստն է պատահմունքից կախված, այնպես էլ Միկիթ-բեկի մահը։ Իսկ