Այս էջը հաստատված է

—Իսկ ես միայն բժշկության,— ձայն տվավ պ. Մեհերյանր։

—Ես իմ մեքենայագիտությունր կպաշտպանեմ։

—Իսկ ես իմ գյուղատնտեսությունը,— լսեցրին իրենց ձայները Կարինյանն ու Մատինյանը։

—Ամենից առաջ ես կամենում եմ լսել պ. Եզովպոսին,— խոսեց Պետրոսը,— թողեք, որ նա բացատրե մեզ, թե ինչո՞ւ համար ինքը իրավաբանության կողմն է։

—Շատ պարզ պատճառով,— պատասխանեց Եզովպոսը,— որովհետև նա ամենից նշանավոր է. և ահա ինչպես.

Իրավաբանություն սովորած մարդու համար, մանավանդ մեր երկրում, ապահով և հանգիստ ապրելու ճանապարհներ շատ կան։ Առաջին՝ որ բոլոր դատաստանատները բաց են նրա համար։ Նա կարող է լինել և՛ դատավոր, և՛ քննիչ, և' խորհրդական, և էլ ուրիշ շատ բաներ։ Այդ տեսակ պաշտոնների համար, դուք էլ գիտեք, թե ի՜նչպես փափուկ ռոճիկներ կան, իսկ բացի ռոճիկներր, ո՜րպիսի կողմնակի արդյունքներ… Միթե, օրինակ, դատավորի ընդունակությունից չէ՞ կախված բացատրել օրենքը այնպես, ինչպես ինքն է հասկանում և քննիչի կամքից՝ շարունակել եղեռնագործության քննությունը, թե ոչ։ Սրանք ուշադրության արժանի դրություններ են և սրանց համար առհասարակ վճարում են ավելի, քան որքան արժե ծառայությունը։ Բայց եթե առաջավար չունես, որ օգնե քեզ արդյունավոր պաշտոնով դատարան մտնելու, ավելի հեշտ և ավելի արդյունավոր պաապմունք կա քեզ համար։ Փաստաբան դարձի՛ր, ահա քեզ պատվավոր գործ։

Մի երկի՛ր, ուր ժողովուրդը հասկացողություն չունի ճշմարիտ առաքինության համար և ազնվությունը դեռ գերի է նյութական ուժին, մի երկի'ր, ուր մարդիկ պարտքի և իրավունքի վերա որոշ գաղափար չունին, և ուր դատախազը մտածում է ոչ թե պատվի հատուցման, այլ հակառակորդին կործանելու վերա, այդպիսի երկրում փաստաբանությունը և՛ հեշտ, և՛ արդյունավոր պարապմունք է։ Եթե քաղաքային ուսումնարաններից դուրս եկած ամեն մի համբակը քաջալերված այդ դրություններով, առանց ակնածության, կարողանում