Այս էջը հաստատված է

արդեն բավական եղավ ամեն ինչ նրա աչքում սովորական դարձնելու։ Բայց ա՛յն, ինչ որ հետզհետե գրավում էր Պետրոսի ուշադրւթյունը, դա Թիֆլիսի մտավոր շարժումն էր, որ գնալով ընդարձակվում և մեծ ծավալ էր ստանում։ Նա այնքան մեծ սեր ուներ դեպի յուր հայրենի քաղաքը, որ յուր այդ մանկության տարիներում անգամ ինչ լավ բան որ տեսնում էր Թիֆլիսում, բացառապես մտավոր կյանքին վերաբերյալ, նա փափագում էր, որ յուր հայրենի քաղաքն էլ ունենար։ Հետզհետե մեծանալով՝ նախանձախնդիր երիտասարդի մեջ այդ զգացմունքը ավելի զարգացավ։ Մի անգամ Գայանյան օրիորդական դպրոցական մի տոնական հանդեսին ներկա գտնվելը այնքան մեծ ազդեցություն արավ նրա վերա, որ նա մինչև անգամ արտասվեց, հիշելով յուր ծննդավայրը, որ զուրկ Էր մինչև անգամ օրիորդական դպրոցից։ Վերջին տարիները նա կարդում էր մեր լրագիրներում, որ Ա. քաղաքը նույնպես բացել է յուր օրիորդական դպրոցը, որ մտավոր շարժումը այդտեղ էլ օրըստօրե առաջ է գնում, որ այդտեղ էլ արդեն երևան են գալիս մտավոր շարժման հառաջավար ուժեր և այլն։ Այս բոլորը, իհարկե, նրան ուրախացնում էին. բայց նա չէր կարողանում հավատալ, թե արդարև այդ հրատարակությունները մի հիմնական արժեք ունեին։ Նա գոհ էր միայն նրանով, որ գործը արդեն սկսվել է, թե չէ ցանկանալ յուր հայրենակիցներին էլ նույնպիսի բարեկարգ դպրոց, նույնպիսի վարժուհիներ ունենային, ինչպես Գայանյան դպրոցը, իհարկե վաղաժամ էր։

Շարունակ վեց տարի Թիֆլիս մնալուց հետո Պետրոսը հորեղբորից թույլտվություն ստանալով վերադարձավ յուր հայրենի քաղաքը ամառվան արձակուրդին։ Այն ժամանակ դեռ շարունակվում էին այդտեղի օրիորդական դպրոցի քննությունները։ Պետրոսը, որ այնքան փափագում էր այդ դպրոցի առաջադիմությանը և այնքան հետաքրքրվում նրա բախտով, իմանալով այդ՝ գալու օրի էգսը այցելեց դպրոցին։

Այդ օրը նրա Վերջին դասատան աշակերտուհիների քննությունն էր հայոց լեզվից և պատմությունից։ Վարժուհին նորատի, գեղեցիկ դեմքով, համեստ նայվածքով և հրապուրիչ ձայնով մի օրիորդ էր, որ առաջին վայրկենից իսկ գրավեց