Այս էջը հաստատված է

փեսաներ են պակասում, — արհամարհանոք նկատեց տիկինը։

— Դու նրա համար ես այդպես խոսում, Ռոզա, որովհետև ապագայի մասին չես սիրում մտածել, և մանավանդ, որովհետև կին ես, — նեղացած խոսեց Սիմբրյանր։

— Երբեք էլ չէի ցանկալ մարդ լինիլ, — ընդհատեց տիկինը։

— Հավատում եմ, որովհետև հիմարները ավելի հանգիստ են ապրում աշխարհում։

Մինչդեռ երկու ամուսինները այս վիճաբանության մեջ էին, ներս մտավ Ագապյան գեղեցկուհին յուր իշխանուհի մոր ընկերակցությամբ։

Վարժարանն ավարտելուց ետ այս առաջին անգամն էր, որ օրիորդ Ամալիան մտնում էր հասարակաց պարահանդեսը… Այդ օրը նա արդեն տասնևութ տարեկան էր, հետևապես ժամանակն էր, որ նա երբեմնապես վայելեր աշխարհային զվարճությունները և սովորեր զանազանել աշխարհի չարն ոա բարին։

Այդպես էր ասում իշխանուհի Դարիան։

Սիմբրյան և Ագապյան տան ներկայացուցիչները մտերմաբար ողջունեցին միմյանց։

— Ամալիա, դու մորեղբորդ շատ անհանգստացրիր, քո պատճառով նա կամենում էր կռվել ինձ հետ, — ասաց տիկին Սիմբրյանը։

— Մի՞թե, և ինչու համար, — հարցրեց օրիորդը հետաքրքրությամբ։

— Դու շատ ուշացար, իսկ նա պատճառ ուներ քեզ ավելի վաղ սպասելու։

— Կատակ է անում Ռոզան, — շտապեց մորեղբայրը ընդհատել կնոջը, վախենալով նրա շատախոսությունից։

— Թողեք, խնդրում եմ, որ նա խոսի, — պահանջեց օրիորդը,— երևի ես մի հանցանք եմ գործել իմ ուշանալովս։

Բայց տիկին Աիմբրյանը, որ ամուսնու խորհրդավոր ակնարկությամբ արդեն զգացել էր յուր լռելու անհրաժեշտությունը, փոխեց յուր խոսքի վերջավորությունը։ — Մորեղբայրդ ցանկանում էր, որ այսօր դու մի քանի ժամ ավելի վայելեիր