Այս էջը հաստատված է

— Ի՞նչ կասե մեզ այն հասարակությունը, որի մեջ պիտի ապրենք մենք։

— Ի՞նչ կարող է ասել, մի՞թե նա իրավունք ունի մեզ դատապարտելու, քանի որ նա ինքն է սնուցանում յուր մեջ այն տարրը, որ այսօր դժբախտացնում է մեզ։

— Ամեն հասարակության մեջ էլ գտնվում են չարասիրտ մարդիկ, որոնք ժողովրդի հավատը ենթարկում են փորձության. բայց դրանց վարմունքով մոլորվել կարող է միայն ամբոխի մարդը, նա՛, որ տգետ է, նա՛, որ ապրում է անասնական բնազդմամբ, բայց ով որ խելք և զարգացում ունի, ով որ հասկանում է, թե ի՜նչ բարձր, ի՜նչ վսեմ ստեղծված է հասարակական բարոյականությունը, ով որ գիտե, թե այդ բարոյականության դեմ գիտակցաբար մեղանչելը ստորագույն վատություն է, նա իրավունք չունի նրա դեմ մեղանչելու։ Մի՞թե դու հանգիստ սրտով կկարողանայի՞ր փայփայել ինձ, եթե ես հասարակական բարոյականության վերա կոխելով ընկնեի քո գիրկը…

— Հասարակությունը, Աստղիկ, նման է մի երեխայի, որ շատ փայփայելուց երես է առնում և յուր խաղալիքները շատ անգամ տան թանկագին գարդերից է ընտրում, ինչ հոգս է նրան մտածել, թե փառավոր բյուրեղյա լամպարը պիտի ծառայե սենյակը լուսավորելու համար. նա ավելի զվարճություն է զգում, երբ գետին խփելով փշրում է նրան, քան երբ նրա զորեղ լույսն է վայելում, որին ինքը ոչինչ գին չէ կարող տալ։ Ուրեմն չպետք է երես տալ այդ հասարակություն կոչված երեխային։ Ես գիտեմ մարդիկ, որոնք և՛ ուսում են առել, և՛ զարգացել են, և՛ կրթված հասարակության մեջ են ապրել, բայց այսօր ավելորդ են համարում հասարակության քմահաճությանը ծառայել, որովհետև իրենք էլ են կամենում ապրել…

— Շատ հարմար անուն տվիր հասարակությանը, Պետրե, ճմշարիտ է, նա նման է մի երեխայի, նրա կազմը շատ անգամ թույլ է և անզարգացած. բայց ի՞նչպես են վարվում դաստիարակները երեխաների հետ։ Մի՞թե նրանք երբևիցե տգեղ օրինակներով մոլորեցնում են նրանը մատաղ սրտերը… Եթե հասարակությունը մի երեխա է, ապա ուրեմն ավելի