Այս էջը հաստատված է

գյուղում, անկարելի էր, որ նաև դպրոց չլիներ։ Ուստի ցանկացա իմանալ՝ ունի՞ն թե ոչ։

— Ինչպե՜ս չէ և ի՜նչ հրաշալի դպրոց,— բացականչեց տեր-հայրը հպարտությամբ,— եթե տեսնեք, կհավանեք։ Օրհնվի մեր կույսը, նա է հիմնողը, ինքն էլ կառավարում է։

Այս քանի՞երորդ անգամն էր, որ «կույսի» անունը լսում էի տեր-հորից, ուստի հետաքրքրվեցա իմանալ, թե ո՞վ է այդ կույսը, արդյոք վարժուհի է, թե որևէ անապատի հավատավոր կին։

— Այդ կույսը քույր-Աննան է, մի՞թե չեք ճանաչում,— հարցրեց ինձ տեր-հայրը։

— Ո՛չ, չեմ ճանաչում,— պատասխանեցի ես։

— Ամբողջ Սյունիքը ճանաչում է մեր կույսին, ամենքին հայտնի է նրա անունը, այդ ի՞նչպես է, որ դուք չեք ճանաչում։

— Այդպես է, տեր-հայր, չեմ ճանաչում. անունն անգամ չեմ լսել։

— Ճշմարի՞տ եք ասում,— հարցրեց քահանան զարմանալով։

— Իհարկե, ճշմարիտ, ի՞նչպես կարող եմ ստել,— նկատեցի ես։

Տերհայրը սկսավ մտածել, հետո ինքն իրեն մի քանի բառ շշնջաց և ապա դառնալով ինձ, շարունակեց.

— Իրավունք ունիք, որդի, մեր այս կորած անկյունից ո՞վ է ձեզ համար լուր բերում։ Ասենք թե՝ շատ էլ բերին, ի՞նչ նշանակություն ունին ձեզ համար գյուղի նորությունները։ Քույր-Աննան և նրա գործերը մեր՝ գյուղացիներիս աչքումն են մեծ բաներ երևում, ապա թե ոչ, դուք այնքա՛ն նշանավոր մարդիկ ու գործեր ունիք, որ մեր հսկաները թզուկներ կերևան ձեզ։

— Ասենք այդտեղ սխալվում եք. մենք ո՛չ նշանավոր մարդիկ ունենք, ո՛չ նշանավոր գործեր։ Բայց թողնենք այդ հարցը։ Կար՞՜ղ եք կույս-Աննայի ո՛վ լինելն ինձ հայտնել։

— Ի՞նչպես չէ, ասացի, որ նա մեր գյուղական դպրոցի հիմնադիրն է և կառավարողը, այժմ ավելացնեմ, որ