Այս էջը հաստատված է

է, որ հավանել եք թե՝ վարժապետիս և թե՝ վարժուհուս, — պատասխանեց քույր-Աննան քաղցր ժպտալով։

— Այո՛, սրանցից լավը ես չեմ տեսել, գոնե մեր քաղաքի դպրոցներում։

— Ես դրանց պատրաստել եմ այն չափով, որ ազատ կարող են սովորեցնել նախակրթարանում, ընդունելով, իհարկե, որ նախակրթարանի ուսուցչից ևս պահանջվում է որոշ չափով հմտություն, իսկ քիչ ժամանակից հետո, նրանք պատրաստ կլինին այնքան, որ կկարողանան իմ տեղը բռնել:

— Ի՞նչպես, մի՞թե դուք մտադիր եք երբևիցե թողնել այս գյուղը,— հարցրի ես։

— Թողնե՞լ, երբե՛ք,— պատասխանեց միանձնուհին,— բայց ո՞վ կարող է երաշախավորել, թե որքա՞ն կարող եմ ապրել։ Ես այն կարծիքին եմ թե մի գործ մշտնջենավոր անելու համար, անհրաժեշտ է, որ սկսող մարդը գործի գոյությունը իր գոյության հետ չկապե։ Հակառակ դեպքում գործը մեռնում է, եթե մեռնում, կամ հեռանում է գործի հիմնադիրը։ Մեր մեջ, առհասարակ, շատ օգտավետ գործեր ոչնչացնում են նույնիսկ իրենց հիմնադիրների փառամոլության շնորհիվ։ Որովհետև քիչ չէ թիվն այն մարդկանց, որոնք մի հասարակական բարի գործ սկսում և առաջ են տանում ոչ թե նրա համար, որ հասարակությանն օգնեն, այլ որ նրա մեջ երևան և նրանից փառք ու պատիվ վայելեն։ Այդպիսիները, մինչև անգամ, չեն ցավում, եթե իրենց հեռանալուց հետո ընկնում, ոչնչանում է գործը, որովհետև այդ առիթ է տալիս նրանց ապացուցելու, թե իրենք հայտնի ուժեր են և թե իրենց չեղած տեղը երկիրը չէ կարող խոտ բուսցնել… Այսպիսիներն իմ աչքում նույն ոճրագործներն են, որոնք իրենց անձի դյուրության համար անշնչացնում են միանգամ շունչ տված գավակին։ Պետք է միշտ ապրել գործի կենդանության համար, իսկ եթե հարկը պահանջե մեռնել, որպեսզի օգտավետ գործն ապրի, այդ զոհն էլ պետք է բերել առանց տրտնջալու։

«Ես սիրում եմ իմ սկսած գործը, ցանկանում եմ, որ նա հավիտյան ապրի, որովհետև հավատում եմ նրա մեծության