Այս էջը հաստատված է

տալով շարադրության նյութեր։ Մի մի անգամ էլ հիշեցնում էր թե՝ այսուհետև ավելի առաջ գնալու համար ինձ մնում էր միայն շարունակ կարդալ և կարդացածից օգտվել, այնպես որ յուր գալը, գրեթե, ավելորդ էր։

Վերջին ուրբաթ նա միայն շարադրելու մի նյութ տվավ, այն է՝ գրել «մարդկային պարտուց» վրա, պատվիրելով՝ բաժանել իմ շարադրությունը երեք մասերի և բացատրել նրանց մեջ թե՝ ո՞րն է մարդկային պարտքը առ աստված, առ ընկերն և առ անձն։

— Այդ գրությամբ դուք պիտի ապացուցանեք, որ իմ այսքան ժամանակվա աշխատությունն ապարդյուն չէ անցել,— ասաց նա,— ես կամենում եմ իմանալ, թե ո՞ր աստիճան իրավունք ունիմ այսուհետև պարծենալ ձեզմով ուրիշների առաջ:

Այս խոսքերն արդե՛ն բավական էին նույնիսկ բանաստեղծական ավյուն ներշնչելու ինձ։ Ես ամբողջ օրը և գիշերվա կեսն աշխատեցի իմ շարադրության վրա։ «Մարդկային պարտքն առ աստված» բացատրելուց հետո, ես երկար կանգ առի «մարդկային պարտքն առ ընկերն» մտքի վրա: Ժողովեցի իմ երևակայության առաջ պատմության նշանավոր հերոսները. հայտնի հայրենասերները, ժողովրդի նահատակները, թվեցի նրանց գործերը, դրվատեցի անձնազոհության գաղափարական բարձրությունը, առաջ թերի Քրիստոսի այն մեծախորհուրդ խոսքը թե՝ «ամեն ամեն ասեմ ձեզ, եթե ոչ հատն ցորենոյ անկեալ յերկիր մեռանիցի՝ ինքն միայն կայ, ապա եթէ մեռանիցի, բազում արդիւնս առնէ» և իմ բացատրություններն ու մակաբերությունը կցեցի նրան։ Շատ քիչ գրեցի, սակայն, մարդկային պարտքն առ «անձն» մտքի մասին, բավականանալով միայն բացատրությամբ այն խորհուրդների, որ կրոնը տալիս է մեզ «աստուծո պատկերի և նմանության» հետ վարվելու համար:

Իմ շարադրությունը շատ հաջող դուրս եկավ, և ես գոհ սրտով գնացի պառկելու։ Խե՜ղճ ես, դեռ չգիտեի թե՝ որքա՜ն ծանր ու դժվարին է գործով կատարել այն, ինչ որ այնքան հափշտակությամբ գովել, դրվատել էի… Եթե մարդիկ լավ գործերը նախ կատարեին և ապա նրանց մասին