Այս էջը հաստատված է

մտածմունքների ժամանակ հակառակն էի կարծում). իսկ նրա շարունակ իրեն սառն ու ինձանից հեռու պահելը վերագրում էի յուր զգուշավոր ազնվության, այն մտքով` թե` հույս չունենալով երբևիցե հասնել ցանկալի նպատակին, նա աշխատում է աստիճանաբար նվազեցնել և ի վերջո մարել մի անգամ արդեն վառված սիրո կրակը: Իսկ այժմ, երբ արդեն կասկածն ու տարակուսանքը անցել էին, երբ ծնողական համաձայնությունը, որ առաջին և վերջին արգելքը կարող էր լինել, ստացվել էր, ուրիշ ի՞նչ ուժ կարող էր խափանել իմ երջանկության ճանապարհը. հարկավ և ոչ մի։ Ինձ մնում էր ուրախանալ, հրճվիլ, ծիծաղել, համոզվիլ, թե արդեն բախտավոր եմ, արդեն երջանիկ եմ. թե վերջապես հասել եմ այնքան ժամանակից ի վեր իմ գուրգուրած նպատակին…

Բայց ինչո՞ւ, չգիտեմ, հենց այսպիսի ուրախության ժամանակ մի անախորժ կասկած, մի գաղտնի երկյուղ դարձյալ ճնշում էր սիրտս և թունավորում իմ զգացած ուրախությունը։ Ուրիշ ի՞նչ տխուր նորություն պիտի բացվեր ինձ համար. գուշակել չէի կարողանում, բայց, կարծես, սպասում էի նրան… կարծես մեկը շշնջում էր իմ ականջին թե` «այդպես շուտ և այդքան շատ մի ուրախանար, դու չես կարող ժառանգել նրան»։

Հետևյալ օրն արդեն, որ կյուրակի էր, ծնողներս հայտնեցին թե` հյուրեր պիտի ունենան, ուստի և պատվիրեցին ուշադիր լինել սենյակների կարգ ու սարքին։ Ինձ համար անակնկալ մի հրավերք էր այդ, բայց իրենք երևի, նախընթաց օրվանից էին դրա մասին հոգացել։ Երբ հարցրի թե' «ովքե՞ր պիտի լինին մեզ մոտ», նրանք ծիծաղելով պատասխանեցին` «միայն քո և մեր բարեկամներն»։

Ես ուրիշ ոչինչ չհարցրի, որովհետև ստացածս պատասխանի եղանակն զգուշացնում էր ինձ ավելին չխոսել։ Սակայն սիրտս զգում էր, որ ծնողներս ուզում են մի ինչ որ անտեղի գործ կատարել։

Այսուամենայնիվ, ես նրանց ցանկության արգելք լինել չէի կարող, եթե մինչև անգամ կատարելիք գործի վնասակարությունը գիտենայի։ Որովհետև հայրս սիրում