Այս էջը հաստատված է

էլ պատահում էի, ուր որ էլ նստում էի։ Այդպիսով հետևում էի Քրիստոսի խոսած «դատավորի ու այրու» առակին։ Ես դարձել էի այրին իսկ գյուղն՝ իմ դատավորը, ես հանգիստ չէի տալիս նրան։ Եվ պետք է ասել, որ այդպիսի վարմունքս բավական օգնում էր գործերի հաջողության։ Հավատացեք, որ նույնիսկ ուսումնարան մտցնելու նպատակով մի որևէ տանից մի ավելորդ երեխա դուրս բերելս մեծ նեղություն էր նստում ինձ։— Մեր տանից մինը սովորում է, այդ էլ բավական է,— ասում էր մայրը,— սրանք էլ պետք է տանը մնան, որ մեզ օգնեն»։ Իսկ այդ «սրանքը» շատ անգամ հինգ կամ վեց հոգի էին լինում։ Կարելի՞ էր մի՞թե այդքան երեխաներն անփութությամբ թողնել տգիտության մեջ։ Իսկ ինչ աղջիկներին է վերաբերում, մինչև որ նրանցից մի քանիսը մեր ուսումնարանը մտցրի, գրեթե տասը տարով պառավեցա։ Ծնողները ոչ մի կերպ չէին կարողանում հաշտվել այն մտքի հետ թե՝ աղջիկը կարող է կարդալ։ Զարմանում էին և, նույնիսկ, հաճախ ծիծաղում ինձ վրա.— «Ինչին է պետք աղջկան կարդալը, հապա, հասկացրեք մեզ»,— ասում էին նրանք։ Իսկ գյուղացուն այդ բանը հասկացնելն այնքան էլ հեշտ չէր լինում։ Ամբողջ ժամերով խոսում, բացատրում էի և այն րոպեին, որ կարծում էի թե՝ ահա՛, այժմ հասկացել ու համոզվել է, նա գլուխը շարժում և անտարբերությամբ — «է՜հ, ասում ես էլի…»- նկատում ու հեռանում էր։ Ես մնում էի ապշած նրա ետևից նայելիս։

Ուրիշ մի հասարակական գործ հիմնելու համար առաջ էին գալիս այլ տեսակ արգելքներ։ Այսօր, օրինակ, հավաքել եմ գյուղացիներին և խոսում եմ նրանց հետ սկսելիք գործի օգտակարության և անհրաժեշտության մասին։ Նրանցից շատերն, ասենք, խոսքերս հասկացել և գործն սկսելու համար համաձայնում են ինձ հետ։ Մյուսները, նույնպես, համաձայն են և գործի դեմ իսկապես ոչինչ չունին։ Բայց որովհետև առաջին համաձայնվողների հետ մի հակառակություն, կամ թշնամություն ունին, հետևապես հակառակում են նաև իմ աոաջարկած գործին։ Մեկ էլ տեսար մի գյուղացի բարձրացավ տեղից և մի անմիտ առարկություն արավ առաջարկությանդ դեմ։ Մի հինգ, տասը հոգի