Այս էջը հաստատված է

կորցրել է յուր առույգությունը… Բայց ինչո՞ւ նրա այդ տկարության մեջ մենք դարձյալ գրավիչ մի բան ենք տեսնում. ինչո՞ւ այնքան սիրով նայում ենք նրա հանգչող կենդանության վրա… Ինձ թվում է, թե ա՛յն պատճառով, որ հավատացած ենք թե նա չի մեռնելու, թե նրա կենդանությունը ոչ թե սպառում, այլ հանգստանում է՝ նորեն ուժ առնելու, նորեն վերածնելու, նորեն ստեղծագործելու համար… Հավատացած ենք, թե ամեն ինչ սառեցնող և մահացնող ձմեռը չի կարող սպանել բնության գեղեցկությունը. թե ցրտաշունչ եղանակին կհաջորդե գարունը՝ յուր ջերմացնող արևով, յուր քաղցրասյուք հովերով, յուր վարսագեղ կանաչով, յուր վառվռուն ծաղիկներով, որ առատորեն ամեն կողմ սփռելով կպճնե, կզարդարե մարգն ու մարմանդը, դաշտն ու բլուրը, լեռն ու քարափը և… մոռացնել կտա մարդկանց ժանտ ձմռան գոյությունը, նրա ցուրտն ու սառույցը, նրա մահաշունչ բռնությունը… Իսկ այդ գարո՞ւնը, օ՜հ, աստված իմ, ես էլ չեմ տեսնելու… նրա արևն ու հովերը, նրա կանաչն ու ծաղիկները, էլ իմ աչքերը չեն պարարելու… Բայց, ա՜խ, ինչպե՜ս կկամենայի ապրել… նորեն ուժ առնել, նորեն առույգանալ, նորեն աշխատել, տքնել և գարնան բարիքներով իմ ջանքերը պսակել… Ինչո՞ւ, ինչո՞ւ բնությունից դասեր չենք առնում. ինչո՞ւ նրա հարազատ ծնունդները լինելով նրա ցույց տված օրինակներով չենք ոգևորվում և թույլ ենք տալիս, որ վհատությունը տիրե մեր հոգուն, գերե մեր սրտերը, սպանե թանկագին տենչերն ու իղձերը… Չէ՞ որ գիտենք, թե՝ մահաշունչ ձմռան հաջորդում է միշտ կենսաբեր գարունը, չէ՞ որ սա արդեն հավիտենական ճշմարտություն է… Եվ սակայն, ավա՜ղ, սխալ գործեցի, մոռացա մի վայրկյան մեծ ճշմարտությունը և այժմ արդեն ուշ է… Չպետք է մոռանալ և ոչ իսկ մի վայրկյան…

«14 հոկտ․

Կամեցա դարձյալ գրել, բայց տեսնում եմ, որ ուժ չունիմ. ինքս չկարողացա նստել անկողնում. Մանիշակն օգնեց… Ա՜խ, այս հրեշտակը, այս բարի և ազնիվ հոգին… մի վայրկյան չի հեռանում ինձանից, իսկ Պետրոսը շարունակ պտտում է մյուս սենյակում․ Ինչպե՞ս տխուր ու ճնշված են