Այս էջը հաստատված է

հյուրանոցում: Օրիորդը հայտնեց, որ այդ ճաշկերույթը կազմված է երիտասարդ բարեկամների խնդրանոք իշխան Ջոմարջիձեի գալուստը տոնելու համար։

Բարեբախտաբար իշխանուհի Դարիան ներկա չէր այս հայտնությանը, և Ամալիան կարողացավ հետաքրքրվիլ նրանով։

-Ի՞նչ նշանակություն ունի նրա գալուստը տոնելը,— հարցրեց նա օրիորդին:

-Այն, որ մեր երիտասարդների մեջ միակ տաղանդավոր մարդն է, հայտնի յուր շնորհալի արվեստով։ Երիտասարդները կամենում են պատվել նրան։

-Ուրեմն հացկերույթը ընդհանուրին է վերաբերում և ոչ թե միայն ձեր եղբորը,- խորամանկությամբ նկատեց Ամալիան։

-Երիտասարդները մասնակից են միայն ուրախությանը, բայց ծախքը եղբորս է։

-Այդ ինչո՞ւ համար։

-Որովհետև… Բայց ինչու՞ համար եք հետաքրքրվում,- հարցրեց օրիորդը:

-Այնպես, կամենում եմ իմանալ, թե ձեր եղբայրը ի՞նչ կապ ունի Ջոմարջիձեի հետ։

-Այդ հին պատմություն է,- նկատեց մի տիկին, որ երկուսի խոսակցությունն էլ լսում էր,- օրիորդի եղբայրը կամենում էր Ջոմարջիձեին փեսայացնել իրեն։

-Մի՞թե, ուրեմն կարող ենք շնորհավորել ձեզ,- վերաբերավ Ամալիան կատարյալ անտարբերությամբ և մինչև անգամ ժպտալով: Բայց օրիորդի շառագունիլը ավելացրեց նրա ներքին հուզմունքը։ Այսուամենայնիվ նա աշխատեց խոսակցությունը ուրիշ նյութի վերա դարձնել, որպեսզի մայրը վերա չհասներ։ Իրեն հարկավոր տեղեկությունը Ամալիան արդեն քաղել էր, ավելին կարող էր յուր դիտավորությունը խանգարել։ Երբ իշխանուհին ներս մտավ, նրանք արդեն վիճում էին այն բանի վերա, թե քաղաքային վարչությունը ձևի՞ համար է սակագին (տաքսա) նշանակում քաղաքում վաճառվող մթերքների վերա, թե՞ իսկապես հսկում էլ է այդ սակագնի գործադրությանը։ Վիճող ձայների մեծամասնությունը