— Էգուց պիտիս հիդ տա, ա'յ։
— Վա՛, բաս հաշա կուտի՞մ,— ասաց Կակուլին և երկու ընկեր միասին վեր կացան տեղերից:
Այդ միջոցին դահլիճի դռնից ներս մտավ մի նոր հաճախորդ:
— Օ հո՛, Չաչանակ, բարով իս էկի. էստի արի, էստի:
— Չէ՛, չէ՛, էստի, միզ մոդ արի, միզ մոդ։
— Թե ախպեր իս, միր կուռն արի:
Այս խոսքերով մի քանի սեղաններից ձայն տվին դեպի նորեկը, բայց նա՝ «մուլափ տվեք, էստի դուրձ ունիմ» ասելով ուղղակի եկավ դեպի երիտասարդ Սարյանի կողմը և ողջունեց նրա հարևան գդակագործին, որի հետ սկզբում ծանոթացանք:
— Ոնց որ տեսնում իմ, Ծղալոբ ջան, ինձ վրա խիստ իս նիղացի, ուշացա չէ՞։
— Բաս չէ՞, իրիք սհաթ կուլի ինչ քիզ իմ մնում. ուզում էի, վուր չաու վրեն մեձրիլ էի։ Տեսա վուր չեկար, լավ լազաթին չայս խմեցի ու գլուխս ստոլի վրեն դրի քնեցի։
— Քնեցի՞ր. տո, ի՞նչ քնելու վուխտ էիր գթի:
— Դուն ասա, թե վո՞ւնց էի քնի, է. հազիր մե լավ էրազ տեսա։
— Ի՞նչ տեսար։
— Արմանալու բան է, ա'յ. դուն ասա էտենց էրազ ի՞փ իմ տեսի։
— Զեր մե ասա, է՞, ի՞նչ տեսար։
— Տեսնում եմ, Սերգո ջան, վուր մինք Ձորաբաշի էգեղեցումն ինքն ու էնդի իրիցփուխ ինք ջոկում։
— Իժո՞ւմ։
— Իժում ասում ին, խոսում ին թե ո՞ւմը ննդրին, ո՞ւմը չննդրին, վիրջը դիփ մետի ասում ին էկեք Սոսոյի տղա Ծղալոյին ննդրինք։
— Քի՞զ:
— Մա՛շ։
— Իժո՞ւմ։
— Իժում կենճի ին գցում ու մե բաշ իրիցփուխ իմ դուս գալի։