Այս էջը հաստատված է

հենց տիկ. Մարթայի մոտ էլ ապրում էր: Դա պ. Մանուկ Շաշյանն էր: Ինքը գավառացի էր և հազիվ մի տարի կար ինչ գտնվում էր Թիֆլիսում։ Ինչպես էր պատահել, որ նա այդ կարճ միջոցում խմբագիր էր դարձել, այդ մենք հետո կիմանանք, բայց թե ինչպե՞ս խմբագիր էր, որ մի փոքրիկ սենյակում էր ապրում և յուր խմբագրությունն այդտեղ էր ամփոփում, դրա պատճառը այն էր, որ նրա թերթը դեռ նոր էր. շատ բաժանորդներ չուներ, հետևապես դրամական դրությունն էլ նախանձելի չէր։ Սկզբում, իհարկե, անհրաժեշտ էր, որ նա խնայողությամբ ապրեր, ուստի այդպես էլ անում էր, մինչև որ տեսներ թե բախտը ի՞նչ է հաջողում իրեն:

Բայց ժողովը խմբագրի ննջարանում չէր, այլ տիկ. Մարթայի ընդարձակ և ճաշակով սարքված հյուրասենյակում։

Սենյակի մեջ աչքի ընկնող զարդարանքը կազմում էին երկու մեծ հայելիներ։ Հայելիների առաջ դրված էին երկու ընկուզյա կրկնածալ սեղաններ, որոնք հարկավորվում էին թղթախաղի ժամանակ և ծառայում էին տիկնոջ այն հյու¬ րերին, որոնք խոսել չէին սիրում, բայց կռվել սիրում էին։ Սենյակի մի անկյունում դրված էր մի մեծ հնատարազ բազմոց և նրա առաջ կիսաբոլոր շարված հինգ հատ բազկաթոռ։ Դրանց մեջտեղում դրված էր բոլորիկ սեղան, ծածկված թավշյա սփռոցով, իսկ սեղանի վրա մեծ փորով և ավելի մեծ լուսամփոփով մի լամպար։ Դրա կողքին գտնվում էր մի մեծ, ոսկեզօծ, բայց արդեն մաշված ալբոմ, որը լցված էր տիկ. Մարթայի երկու սեռի բարեկամների բազմաթիվ լուսանկարներով։ Սենյակի մի ուրիշ անկյունում դրված էր թախտ, ծածկված ֆարահանի մի թանկագին գորգով։ Սենյակի պարապ տեղերում, պատերի տակ, շարված էին Վիեննայի սև աթոռներ, իսկ անկյուններում և թախտի առաջ փոքրիկ կլորիկ սեղաններ։

Որովհետև ժողովի օր էր, ուստի սենյակի մեջտեղը դրված էր նաև մեծ սեղան, մոխրագույն սփռոցով ծածկած, որի վերևից կախվում էր մեծ լուսամփոփով մի լամպար։

Երեկոյան ժամը չորսն էր։ Սեղանի մոտ նստած էր