մարդն ինչո՞ւ պետք է խորշի ամբոխիր, ինչո՞ւ չպետք է յուր ձեռքը մեկնե նրան։
— Կրթված և իսկապես ազատամիտ մարդը, այո՛, չպետք է խորշի ամբոխից և յուր ձեռքը պետք է պարզե նրան, բայց այն դիտավորությամբ, որ ամբոխին քայլ առ քայլ մոտեցնե լույսին, ճշմարտությանը, որ նրան ազատի կեղտից, անմաքրությունից և ոչ թե ձեռքը պարզե նրան այն նպատակով, որ Նրա վայրենի ուժից օգտվի, կամ ավելի լավ ասած, նրա հետ միասին ցեխի ու տիղմի մեջ թավալե...
— Դուք ինձ լավ չհասկացաք, պարո՛ն, և վիրավորական ակնարկություն եք անում իմ հասցեին, դուք իմ միտքը ձեր բացատրությամբ խեղաթյուրում եք, — իբրև թե վրդովված նկատեց Մոմճյանը, աշխատելով Մովսիսյանի խոսքերի ժողովականների վրա արած ազդեցությունը նվազեցնել։
— Եթե լավ չեմ հասկացել, խնդրեմ նորեն բացատրեցեք։
— Այո՛, լավ չեք հասկացել, ես կամենում էի ասել, որ մենք շարունակ հեռու մնալով ամբոխից՝ օտարանում ենք նրանից և իրեն էլ օտարացնում մեզանից։ Մենք պետք է մոտենանք նրան, նրա գործերով և կարիքներով հետաքրքրրվենք և իրեն էլ փոխադարձաբար մոտեցնելով մեզ՝ մեր գործերին ու կարիքներին ծանոթացնենք...
— Եվ հետո՞ ...
— Եվ հետո նա՝ մեր իրեն ցույց տված բարեկամությունն ու եղբայրությունը գնահատելով՝ շատ գործերում մեզ թև ու թիկունք կլինի։ Որտեղ մեզ ուժ է հարկավոր, ուժ կտա, որտեղ փող է հարկավոր, փող կտա...
— Դուք, պարոն, նոր բան չավելացրիք. դուք կրկնեցիք ա՛յն, ինչ որ առաջ էիք ասում, միայն թե այս անգամ ավելի բացահայտ բառերով։
— Սխալվում եք։
— Ոչ, չեմ սխալվում։
— Այո՛, ճիշտ է, միևնույն միտքը հայտնեցիք, — հաստատեց պ. խմբագիրը։
— Դո՞ւք էլ, — խորհրդավոր ձայնով դարձավ Մոմճյանը խմբագրին և աչքերը շարունակ նրա վրա սևեռած՝