Այս էջը հաստատված է

ձեռքը տարավ դեպի ծոցը և այնտեղից մի ծալած թուղթ հանելով բացավ և գրած երեսը դեպի խմբագիրն ուղղելով՝ կոշտ ձայնով ասաց, — կարդացե՛ք, եթե ծանոթ չեք սրա բովանդակության հետ։

Խմբագիրը դժգոհությամբ աչքերը խոնարհեց և սկսեց առջևը դրած թղթի վրա նկարած թռչունի պոչը մատիտով սևացնել։

Մոմճյանը կարծես հաղթանակ տարած՝ աչքերը շրջեց դեպի օրիորդները, հպարտությամբ ժպտաց և թուղթը ծալելով դրավ ծոցի մեջ։

Մովսիսյանը, որ խիստ հետաքրքրությամբ նայում էր այդ խորհրդավոր տեսարանին, Մոմճյանի մնջակատակի նշանակությունը հասկանալով, և նրա հեգնական ժպիտը տեսնելով կատաղելու չափ վրդովվեց։

— Եվ դուք, պարոն, ձեզ կրթված և ազատամիտ մարդ եք համարում, հա՞, — վրդովված դարձավ նա Մոմճյանին։

— Ի՞նչ է պատահել ձեզ, պարոն, դուք այսօր ավելի քան կոպիտ և անքաղաքավարի եք, — նկատեց վերջինս:

— Կրկնում եմ, դուք ոչ կրթված եք և ոչ ազատամիտ, դուք արգելում եք ձեր ընկերին յուր կարծիքը հայտնելու, որովհետև այդ կարծիքն ընդդեմ է ձեզ։

— Պարոն, զգույշ կացեք. մենք ձեզ իրավունք չենք տվել մեր ներքին գործերի մեջ խառնվելու, — որոտալով բացականչեց Մոմճյանը և ձեռքը զարկեց սեղանին այնպես ամուր, որ նրա վրա դրված թանաքամանից թանաքի ցայտերը թռան մոխրագույն սփռոցի վրա։

— Եթե բանը գոռալուն գա, այնպես կգոռամ, որ ձեր ականջները կխլանան, — գոչեց Մովսիսյանը և տեղից բարձրացավ։

— Ի սեր աստուծո, պ. Մովսիսյան...

— Հանգստացեք. պ. Մոմճյանց...

— Եղբայր, կռվելու ի՞նչ ունիք...

Այս ու այն կողմից խոսեցին երիտասարդներն ու օրիորդները և նրանցից մինը բռնելով Մովսիսյանի ձեռքից նստեցրեց յուր կողքին։

— Ճիշտ է, պարոն, դուք մեր ներքին գործերին չպետք