պատրաստ։ Apropos[1], այսօր այստեղ մի նոր երիտասարդ չէ՞ հարցրել ինձ:
— Ոչ. ո՞վ պիտի հարցներ։
— Մի նորեկ, որ Չաչանակի հետ պիտի գար։
— Ոչ ոքի չեմ տեսել։
— Ուրեմն վաղը կգա. եթե ես այստեղ չլինիմ, աշխատեցեք պատվով ընդունել, և սպասել մինչև իմ գալը, — ասաց Մոմճյանը և գդակն առնելով դուրս գնաց։
Խմբագիրը մինչև սանդուղքը ճանապարհ դրավ նրան և ապա վերադառնալով սկսեց ճեմել սենյակում և անհոգությամբ սուլել ու երգել։
Ը
«ԱՆՀՐԱԺԵՇՏ ՄԱՐԴԸ»
Հետևյալ առավոտ խմբագիր Շաշյանը մեծ մտատանջության մեջ էր մի նամակի պատճառով, որը հենց նոր էր ստացել մի պատահական թղթակցից. Ամբողջ կես ժամ սենյակի մեջտեղը կանգնած մտածում էր թե արդյոք դիմե՞ Մովսիսյանի օգնությանը, թե՞ Մոմճյանի հրամանը կատարե:
Խնդիրն ա՛յն էր, որ ստացված նամակը շատ հետաքրրքիր տեղեկություններ էր պարունակում յուր մեջ և անհրաժեշտ էր իսկույն ևեթ ուղարկել տպարան, բայց նա գրված էր անգրագետ լեզվով և, ըստ երևույթին, շատ տառասխալներ էր պարունակում յուր մեջ։ Վերջին հանգամանքը գուշակեց պ. խմբագիրը նրանից, որ նամակագիրը յուր գրության հենց աոաջին տողում երեք հայտնի տառասխալներ էր գրել, այսինքն «մեծապատիվ խմբագիր» գրելու տեղ գրել էր «մեծաբատիվ խմպակիր»։ Իսկ թե այդ բառերն, ինչպե՞ս Հին գրվում, պ. խմբագիրը լավ գիտեր, որովհետև սովորել էր արդեն և մինչև անգամ ինքը կարող էր ուղղել,
- ↑ Apropos — ի դեպ (Ծանոթ. խմբ.)