— Վա, վունց չէ, էն օրը չայխանում մետի չէի՞ն, խոմյիս ծանոթեցրի դրանց։
— Դո՞ւ։
— Մա՛շ...
— Դո՞ւ որտեղից էիր ճանաչում պ. Սարյանին։
— Աբա քիզմեն չի՞մ արմնում։ Սերգո Զարբաբովն ո՞ւմ հիդ չէ ծանոթ, ես սաղ աշխարքի հիդ էլ ծանոթ իմ. դիփունանց էլ կու ճանչնամ։
— Այդ գիտեմ, բայց իմ հայրենակցի հետ ինչպե՞ս կարող էիր ծանոթ լինել,
— Վա, ակի ասի ձիր քաղքումն էլիլ իմ։
— Ե՞րբ ասացիր տո՛։
— Մաշ չասի՞... չէ, չէ, յանղլիշ իմ, քիզ չէ, կուբախշիս. քիզ չէ, պ. Սարյանին ասի։
— Չեմ հասկանում, ուրեմն մե՞ր քաղաքումն ես Վահանի հետ ծանոթացել։
— Վա, էդ վո՞ւնց կուլեր, հեր օխնած. յիս սրամեն քսան ան քսանհինգ տարի առաջ իմ էլի ձիր քաղքումը, էն վախտը ձեր Վահանը իրա մոր փորումը կուլեր։
— Բաս ե՞րբ էս ծանոթացել, ա՛յ մարդ։
— Մեկել օրը, տո, էստի, միր քաղաքումը, Սանդրոյի չայխանումը։
— Դե այդպես աս՛ա, է՜։
— Վա', բաս էտենց չասի՞։
— Լա՛վ, լա՛վ, քեզ չի կարելի հասկանալ, թող մի բարեկամիս քեֆը հարցնեմ։ Ինչպե՞ս ես, Վահան ջան, մի ասա, է՜, որքա՜ն ժամանակ է քեզ չեմ տեսել։
— Դեհ, հիմի կի դուք խոսեցեք, յիս կեհամ իմ գուրձին։
— Գնա, Սերգո ջան, գնա՛․ շնորհակալ եմ, որ բարեկամիս բերել ես։
— Դատարկ շնորհակալութինն ի՞նչ կոնիմ. ճաշի վրա պիտիս մեձրի։
— Անպատճառ, անպատճառ։
— Մաշ գնամ քացախ խմիմ, վուր իշտահս բաց ըլի, ասաց Սերգոն ծիծաղելով և դուրս գնաց։