Այս էջը հաստատված է

— Ի՞նչ եք այդպես գովում․ ի՞նչ գեղեցիկ հոդված պիտի պատրաստեի, — համեստությամբ նկատեք Սարյանը:

— Գեղեցիկ էր. գեղեցիկ էր. ես շատ հավանեցի:

— Բայը չէ՞ որ իմ ուղղածը դուք առանք կարդալու ղրկեցիք տպարան։

— Այդ միևնույն է. ձեր գրչի շնորհքը ես ճանաչում եմ: Սարյանը նայեց Մոմճյանին, կարծես կամենում էր հարցնել նրան, թե ի՞նչ խորախորհուրդ գաղտնիք է այս, որ յուր նման խելոք մարդը, խմբագրի պաշտոնը Շաշյանին է հանձնել, իսկ ինքը, ըստ երևույթին, միայն աշխատակցի համեստ կոչումովն է բավականանում։

Մոմճյանը երիտասարդի նայվածքի նշանակությունը հասկացավ և ժպտալով ասաց.

— Թե որո՛նք կլինին ձեր պարտավորությունները և որո՛նք ձեր իրավունքները, այդ ես մանրամասն կբացատրեմ ձեզ առանձին։ Բարեհաճեցեք շնորհ բերել այսօր իմ բնակարանը երեկոյան ժամը հնգին և մենք այդ բոլորի մասին հարկ եղածը կխոսենք։

— Ուրախությամբ․ միայն թե ձեր հասցեն շնորհեցեք ինձ:

— Ի՞նչ հարկավոր է հասցեն, եկեք այստեղ, ես ինքս ձեզ կտանեմ,— մեջ մտավ Շաշյանը։

— Ո՛չ, ո՛չ, դուք մի՛ նեղանաք, ես ահա՛ իմ հասցեն կտամ,— դարձավ Մոմճյանը Շաշյանին և շտապով այցետոմսի վրա յուր հասցեն գրելով հանձնեք Սարյանին։ Երիտասարդը խոստանալով, որ նշանակյալ ժամին Մոմճյանի մոտ կլինի, ողջունեց պ. խմբագրին և նրա խորհրդավոր աշխատակցին ու դուրս գնաց։

«ԱՆՀՐԱԺԵՇՏ ՄԱՐԴ»Ի ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ

Վահան Աարյանը Մոմճյանի տունը եկավ նշանակված ժամից քսան րոպե առաջ։ Վերջինը յուր արժանապատվությունը բարձր պահելու համար, ստիպեց երիտասարդին այդ