Այս էջը հաստատված է

ամեն տեղ մտնող, ամենքին քսվող ու քծնող և դեպի պատվասիրության զգացումն անտարբեր մեկն էր: Փորձված է, որ առհասարակ այդ տեսակ մարդիկ ամենից ավելի լավ են գործիք դառնում կառավարելու ընդունակ առաջնորդների ձեռքում։

— Շատ բնական է։

Այո՛, և ահա՛ ես դրան ընդունեցի իբրև ամենալավ գործիք իմ ապագա գործունեության։

— Այսինքն, ի՜նչ պիտի կարողանար դա ձեզ համար անել։

— Շատ բան. երևակայևցեք, որ դուք կամենում եք արիստոկրատիայի այսինչ շրջանում ձեր թերթը մտցնել, այսինչ խմբի անդամներին ձեր մասին խոսել տալ. այնինչ օրիորդներին և երիտասարդներին ձեր կողմը գրավել, այդ բոլորի համար Շաշյանն անգին գործիք է:

— Ինչպե՞ս, ես չեմ հասկանում։

— Ինչու չեք հասկանում։ Երևակայեցեք, որ դուք քաշվող և մանավանդ պատշաճավորությունը հարգող մարդ եք: Զեզ համար դժվար է առանց հարգելի առիթի այսինչ հայ իշխանին կամ իշխանուհուն, այսինչ հարստին կամ պաշտոնյային գնալ այցելության, թե ինչ է՝ կամենում եք ծանոթանալ նրա հետ, իհարկե, ապագայում նրանից շահվելու մտքով։ Բայց Շաշյանն այդ անում էր առանց քաշվելու։ Նա այցելում էր և՛ իշխաններին, և՛ իշխանուհիներին, և՛ հարուստներին, և՛ անծանոթ օրիորդներին ու երիտասարդներին, միով բանիվ ում որ հրամայում էի, և ծանոթանում էր ամենքի հետ անխտիր։

Այդ ծանոթությունների արդյունքը լինում էր ա՛յն, որ զանազան հանդեսներում, երեկույթներում, թատրոններում և այլ այդպիսի հասարակական ժողովատեղերում Շաշյանն յուր ծանոթներին պատահելով՝ ծանոթացնում էր նրանց թե՛ ինձ և թե՛ իմ գաղափարակիցների հետ։ Իսկ այնուհետև մենք սկսում էինք հաջորդաբար մշակել և պատրաստել այդ մարդկանց այնքան, որ նրանք թե՛ մեր գաղափարներն ընդունում էին և թե՛ իրենց ծանոթ շրջաններում տարածում։

— Այժմ հասկանում եմ. ուրեմն Շաշյանը կարողանում էր ծառայել ձեզ իբրև գործիք։