Այս էջը հաստատված է

— Այո, իբրև անհրաժեշտ գործիք։

— Հենց նրա այդպիսի ընդունակության համ՛ար էլ մեր վարժապետական խումբը նրան «անհրաժեշտ» մարդ» էր անվանում։

— «Անհրաժեշտ մա՞րդ», օ՜հ, ի՜նչ հարմար անուն է, և իրավ որ նա մի անհրաժեշտ մարդ է — Լավ. ասենք թե այդ ծառայությունների համար Շաշյանն անհրաժեշտ էր, բայց ի՞նչ հարկ կար նաև խմբագրի պաշտոնը հանձնել նրան։

— Դրա պատճառն էլ իսկապես երկու էր. առաջին՝ որ մենք կարծում էինք, թե նա հարստություն ունի և հետևապես մեր թերթը նույնպես կապահովացնե. այդ կարծիքն իհարկե, սխալ դուրս եկավ և մենք «խորամանկ աղվեսի» նման երկու ոտքով որոգայթն ընկանք, երկրորդ՝ որ ես ում էլ որ հանձնեի խմբագիր-հրատարակչի պաշտոնը, իհարկե նրա անունով էլ պետք է թերթի հրատարակության իրավունքը ձեռք բերեի։ Արդ, ով էլ որ լիներ այդ մարդը, անշուշտ ատամներ կունենար և երբևիցե ինձ խածանելովի կստիպեր սիրածս գործից հեռանալ, իսկ ես օրենքով չէի կարող կռվել նրա հետ։

— Մի՞թե միևնույնը չի կարող Շաշյա՛նը անել։

— Ոչ. նա ոչ խածնող ատամներ անի և ոչ էլ փառասիրության զգացում։ Բացի այդ, Նա մինչև խմբագրի կոչումն ստանալըճ պայմանագրով կապվել է ինձ հետ՝ հլու և հնազանդ լինել իմ հրամաններին։ Նրա պարտավորությունը՝ անմռունչ հպատակվել։

— Շնորհակալ եմ. այժմ ամեն բան հասկանում եմ։

— Ուրեմն վաղվանից կստանձնեք ձեր պաշտոնը և կգործեք համաձայն այն պայմանների, որոնց հետ ծանոթացրի ձեզ։

— Այո՛, հարգելի պարոն. վաղվանից կստանձնեմ պաշտոնս և կաշխատեմ պիտանի լինել ձեզ։ Այս ասելով Սարյանը ողջունեց Մոմճյանին և հեռացավ։